Jump to content

Քիչ մտահոգող տեսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնության պահպանության միջազգային միության կատեգորիա

Քիչ մտահոգող տեսակ (անգլ.՝ Least concern, LC), կենդանական տեսակների պահպանության կարգավիճակ, որը Բնության պահպանության միջազգային միությունը ներառում է տեսակներ կամ տաքսոններ, որոնք առանձնակի սպառնալիքի տակ չեն գտնվում, ունեն բնության մեջ լայն տարածում։ Սա կարող է վերաբերել ցանկացած կենդանի օրգանիզմի։ Քիչ մտահոգող տեսակներից են մեղրատու մեղուն, մոխրագույն առնետը, թխակապույտ աղավնին։ Որպես կանոն սրանք չեն ներառվում Կարմիր գրքում, բայց առանձին պոպուլյացիաներ և ենթատեսակներ կարող են գտնվել վտանգի տակ։

2006 թվականի տվյալների համաձայն այս կարգավիճակում է գտնվում 15636 տաքսոն։ Այս կատեգորիայում գտնվող կենդանիների տեսակների ընդհանուր թիվը կազմում է 14033 տեսակ։ Ցանկում նաև նշված են 102 ենթատեսակ կենդանական աշխարհից և 1500 տաքսոն ծաղիկների թագավորությունից (1410 տեսակ, 55 ենթատեսակ, 35 սորտեր)։ 2008 թվականին այս կատեգորիային պաշտոնապես դասվեցին մարդիկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IUCN Red List - Homo sapiens». The IUCN Red List of Threathened Species. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.