Քլեր Ռհիանոն Հոլթ (անգլ.՝ Claire Rhiannon Holt, հունիսի 11, 1988(1988-06-11)[1], Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի, ով հայտնի է «H2O։ Պարզապես ավելացրու ջուր» սերիալում Էմմայի և աշխարհահռչակ գերբնական Վամպիրի օրագրերը երիտասարդական դրամայում Ռեբեկա Մայքլսոնի դերերը կատարելու շնորհիվ։
Քլերը ծնվել է Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքում։ Նա ծնվել է որպես Քլեր Ռհիանոն Հոլթ։ 2005 թվականին Քլերը ավարտել է Ստարտհոլմի դպրոցը։ Քլերը բազմաթիվ սպորտերի մասնագետ է, այդ թվում լողի, վոլեյբոլի, Թաեքվոնդոյի ու այլ սպորտերի։ Թաեքվոնդոյի ասպարեզում Քլերը սև գոտի ունի։
Քլերի ` որպես դերասանուհու կարիերան սկսվեց 2006 թ.-ին, երբ նա հաղթեց Network Ten-ի կազմակերպած մրցույթում ու ստացավ "H2O:Ուղղակի Ջուր Ավելացրու" մանկապատանեկան սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկի ` Էմմա Գիլբերտի դերը։ Սերիալը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Ավստրալիայում, այլև ամբողջ աշխարհում, այն ցուցադրվեց նաև Հայաստանում։ Քլերը լքեց սերիալը 2008 թ.-ին ու նկարահանվեց "Սուրհանդակները" սարսափ ֆիլմի երկրորդ մասում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թ.-ին։ Այս դերերի շնորհիվ Քլերը հայտնի դարձավ ամբողջ Ավստրալիային։
2011 թ.-ին Քլերը մասնակցեց բազմաթիվ քասթինգների, ու ստացավ աշխարհահռչակ ամերիկյան "Դաժան Աղջիկները" ֆիլմի երկրորդ մասի գլխավոր դերերից մեկը։ Նույն տարում Քլերը հանդես եկավ «Հմայիչ խաբեբաները» դետեկտիվ դրամատիկ սերիալում ` Սամարայի դերում։
Քլերի կարիերայի ամենամեծ դերը Վամպիրի օրագրերը-ում տարած իր դերն էր։ 2011 թ.-ին Քլերը սկսվեց նկարահանվել սերիալում որպես ամենահին վամպիր ` Ռեբեկա Մայքլսոնը։ Ռեբեկայի դերը սիրվեց բոլորի կողմից, ու այն այնքան մեծ հաջողություն ունեցավ որ 2013 թ.-ի հունվարին սերիալը ցուցադրով ընկերությունը հայտարարեց որ Քլերը կստանա նոր սփին-օֆֆ «Հնամենիները» սերիալի գլխավոր դերը։ Քլերը նաև տարել է "Տխուր Ինչպես Ջազը" ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թ.-ին։
Քլերը որպես հայտնի դերասանուհի հայտնվել է "Հեռուստատեսույան ու կինոյի ամենասեքսուալ կանանց" ցուցակում։ Նա նաև ներկա է եղել ավստրալիական ու ամերիկյան բազմաթիվ մրցանակաբաշխությունների ու միջոցառումների։ Քլերը իր լավագույն ընկերուհու` Ֆիբի Թոնքինի հետ նկարահանվել է երեք սերիալում։