Քննարկում:Հայաստանի թռչունների ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, նախկան այս ցանկը շարունակել, ուզում էի քննարկել երկու բան՝

  1. Հայերեն գիտական տեքստերում գտնում եմ թռչունների (և այլ կենդանի էակների) անունները այս կարգով՝ «ցեղ տեսակ» (օր.՝ արագիլ սպիտակ» ինչպես նաև լատիներենի կարգն է։ Սա օգտակար է սորտինգի առումով, քանի որ այսպես ավտոմակիկորեն նույն ցեղի թռչունները իրար մոտ են համախմբվում։ Իսկ հայերեն խոսակցականում հնչում է «տեսակ ցեղ» (օր.՝ սպիտակ արագիլ)։ Հարցն այն է, որ ինչպես պիտի առաջանանք հայերեն Վիքիփեդիայում՝ ստեղծել հոդվածներ և ցանկ «ցեղ տեսակ» անվանմամբ և հղումներ թողնել «տեսակ ցեղ»-ից, թե՞ հակառակը։
  2. Արդյոք արժե ցանկում նաև տեղադրել թռչունների անունները ռուսերենով (Հայաստանի ժողովրդի ռուսերեն տերմիններին ծանոթությունից ելնելով)։
    Խնդրեմ կիսվեք։ Chaojoker 12։05, 30 Սեպտեմբերի 2009 (UTC)
Բոլոր դեպքերում գտնում եմ, որ հոդվածի անվանումը պետք է լինի հնարավորինս ամբողջական, ակադեմիկ և կորրեկտ։ Իսկ այլ տարբերակները՝ տարածված, խոսակցական, կրճատված և այլն, լինեն վերահղումներ։ Այդպես որ «ցեղ, տեսակ» անվանման և «տեսակ, ցեղ» վերահղման կողմնակից եմ։ Ինչ վերաբերվում է ռուսերենին։ Ցանկում կարծում եմ ռուսերեն չարժի, կարելի է լատիներեն։ Եթե ռուսերեն անունով ման գան, մեկ է կգտնեն ռու։վիքիում, կամ լատիներեն անվանումը կիմանան և արդեն կգտնեն նաև համապատասխան հայերեն հոդվածը։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 12:44, 30 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Ասեմ որ, Հայաստանում մեծամասնությունը հենց ռւսական թերմիններին է ծանոթ, քան հայկական և այլն:--Elegant's 15:00, 30 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Համաձայն եմ Xelgen -ի հետ, հայերեն և լատիներեն, ինչպես , որ ընդունված է։ - beko 19:33, 30 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Շատ ոլորտներում, իրոք ռուսերեն կամ անգլերեն եզրերը ավելի շատ են օգտագորվծում, քանի որ նորմալ թերմինների բազան բացակայում է։ Սակայն չեմ կարծում, որ վիճակը այնքան տխուր է, որ այստեղ սկսենք ամեն եղրի կողքը ռուսերեն թարգմանություն տանք։ Բացիր դրանից այս նախագիծը անմիաջական կապ չունի, ոչ Հայաստանի, ոչ էլ հայ ազգի հետ, դա հենց հայերեն լեզվով ազատ հանրագիտարան է։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 20:11, 30 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Շնորհակալ եմ բոլորին կարծիքների համար: Մի բան ևս, քանի որ կարծում եմ թերարտահայտբել եմ նախկինում՝ «տեսակ ցեղ» արտահայտությունը միայն խոսակցական չէ հայախոսների մոտ, այլ օր.՝ ես իմ առջև ունեմ 1999 թվականում տպագրված 6-րդ դասարանի կենսաբանության գիրք. դրա մեջ օգտագործված է «տեսակ ցեղ» արտահայտությունը, օր՝ սպիտակ բորբոս, լյարդի ծծան, կապույտ կետ և այլն: Բայց նույն գիրքը դասակարգման մասին բացատրում է.
Առաջին անգամ շվեդացի բնագետ Կ. Լիննեյը (18-րդ դար) առաջարկեց նման տեսակները միավորել ավելի խոշոր կարգաբանական խմբերի՝ ցեղերի, ցեղերը՝ կարգերի, իսկ կարգերը՝ դասերի մեջ:
Նա տվեց բույսերի և կենդանիների դասակարգումը և կրկնակի անվանակարգման համակարգը, ըստ որի սկզբում տրվում է ցեղի, ապա տեսակի անունը, օրինակ՝ ասկարիդ մարդու, ասկարիդ խոզի:

Իսկ նույն գիրքը ուրիշ մասում նշում է «մարդու ասկարիդ»: Ես հասկանում եմ, որ սա ցածր մակարդակի գիրք է, և ոչ այնքան նշելի, սակայն ինձ թվում է «արագիլ սև» արտահայտումը զուտ լատիներեն «ցեղ տեսակ» Լիննեյական դասակարգման նմանվելու համար է, քանի որ նաև քերականապես հայերենում ճիշտ է լինում «սև արագիլ» արտահայտությունը: Մյուս կողմից, հոդվածում նշված աղբյուրում և այլ ավելի բարձր մակարդակի գրքում ես տեսնում եմ «ցեղ տեսակ» նշումը, որը նաև սորտինգի գործն է հեշտացնում: Այնպես որ, էլի դժվարանում եմ համոզվել որն է ճիշտ: Եթե մեկը ձեռքի տակ ունի Սովետական հանրագիտարանը, կարո՞ղ է խնդրեմ ստուգել, թե որ տեսակ արտահայտությունն է օգտագործվել հոդվածների անվանման մեջ (օր.՝ սև արագիլ թե արագիլ սև): Շնորհակալություն, Chaojoker 14:39, 1 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Արագիլներ (ciconiidae) - սրունքավորների կարգի թռչունների ընտանիք։ Սև արագիլ (Ciconia nigra) և Սպիտակ արագիլ (Ciconia ciconia) - սրանք տեսակներ են, ըստ ՀՍ Հանրագիտարանի։ - beko 16:21, 2 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Սորտինգի խնդիր[խմբագրել կոդը]

Այս ցանկն ունի մի սորտինգի խնդիր, որն առ այժմ չգիտեմ ինչպես լուծել։ Լատիներեն անվանում-ի սորտինգի կոճակից օգտվելով, աղյուսը սորտվում է ըստ Ցեղ սյունակի բովանդակությանը, և սա կրկնվում է նաև մյուս սյոանկների հետ՝ Թևերի բացվածք-ի կոճակից օգտվելով սորտվում է ըստ Լատիներեն անվանում-ի և այլն։ Խնդրեմ արտահայտվեք եթե ունեք առաջարկներ այս խնդրի լուծման մասին։ Շնորհակալություն, Chaojoker 11։56, 13 Հոկտեմբերի 2009 (UTC)

Բզբզեցի, որոնեցի ցանցում, բայց աչքիս նորմալ հնարավոր չէ անել, այս տեսքով։ Սկրիպտը հաշվում է առաջին տողում, սյունների քանակը, և դրանով է առաջնորդվում դասավորելիս, այդ պատճառով, այս աղյուսակում, նախորդ սյունն է դասավորում։ Տես օրինակ այս քննարկումը՝ [1], այնտեղ մի ձև փորձել են դա լուծել, ինֆորմացիա մի մասը կրկնելով, և թաքցնելով որոշ սյուններ, բայց մեկ է այդ աղյուսակը իմ մոտ, որոշ սյունններով դասավորվելիս կոտրվում է։ colspan–ի դեպքում և պարզ աղյուսակներում դեռ մի ձև աշխատում է [2]
Այլ լուծում է մտքիս գալի, արդյո՞ք պետք է այդ rowspan–ը այստեղ։ Գուցե ուշ է, ու արդեն չեմ հասկանում, բայց ինչ է դա տալիս, և ցեղ ու տեսակը, առանձին լիարժեք սյուն դարձնելով ի՞նչ ենք մենք կորցնելու։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 01:02, 4 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Շատ շնորհակալություն, Xelgen ջան :) Այդ երկրորդ հղումը բավականին օգնեց: Հիմա սարքված է: Սարքելու համար, առաջին տունը, որ երկու շարք ու երկու սյունակ էր, բաժանեցի երկու մեկ սյունակավոր տների՝ երկրորդ տունը տեքստ չունի, իսկ առաջինինը աջ է սեղմված և սահմանը թաքցված, որի պատճառով էլ մոտավորապես նախկին տեսքն ունի՝ ինչպես մեկ տուն լինի: Իսկ քանի որ հիմա բոլոր շարքերի տների պաշտոնական քանակը նույնն է, սորտինգը նորմալ է կատարվում: Խնդրեմ եթե բզբզելիս խնդիրներ տեսնես, տեղյակ պահիր: Մերսիներ, Chaojoker 09:06, 13 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]