Քննարկում:Մեսրոպ Մաշտոց

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեսրոպ Մաշտոցը որպես հայոց այբուբենի վերականգնող[խմբագրել կոդը]

Ներկա տեսքով բաժինի բովանդակությունը բացարձակապես անընդունելի է՝ իր բնույթիով մաքուր օրիգինալ հետազոտություն է, ոճը ոչ հանրագիտարանային է, պնդումները անհիմն, եզրակացությունների աղբյուները նշված չեն։ Առաջարկում եմ բաժինը էապես խմբագրել՝ հանելով անհիմն պնդումները, չեզոքացնելով ոճը և ավելացնելով կոնկրետ աղբյուրները և տեսակետները։ Հակառակ դեպքում ստիիպված եմ լինելու պնդել բաժնի հեռացման վրա։
Այո, կան տեսակետներ, որ գոյություն են ունեցել նախամաշտոցյալ գրեր, բայց բարի եղեք հենց այդ տեսակետների վրա կառուցել ձեր շարադրանքը, նշելով տեսակետի կոնկրետ հեղինակին ու կառչած մնալով նրա խոսքերին, այլ ոչ թե մի գեղեցիկ, բայց ոչ հանրագիտարանային տեսություն շարադրելով... --Rob (քննարկում) 06։49, 16 Մարտի 2014 (UTC)

Նշեք, թե որ նախադասություններն եք համարում ոչ հանրագիտարանային, անհիմն, աղբյուրների կարիք ունեցող։--Գարդմանահայ (քննարկում) 09:17, 23 Մարտի 2014 (UTC)[reply]
Ամբողջ բաժինն ընդհանրապես:
  1. սկզբի հատվածը որևէ կապ չունի Մեսրոպ Մաշտոցի հետ՝ պետք է հեռացնել
  2. անհիմն պնդումներ՝ «Հայաստանի հին մշակույթը փլուզվեկլ էր, Հայաստանում գտնվող բոլոր հայերեն գրքերը ոչնչացվել էին», «Հայկական այբուբենն ու գիրը ոչնչացվեցին»։ «Քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հայաստան հրավիրեց 400 հույն ու սիրիացի վանական, շնորհեց նրանց եպիսկոպոսների կոչում և կարգեց նրանց բոլոր հայկական եկեղեցիների ղեկավարներ»։ Բացի դրանից, այս տեղեկատվությունն ի՞նչ կապ ունի Մեսրոպ Մաշտոցի հետ...
  3. «Հարյուր տարի անց Հայոց թագավոր Վռամշապուհը եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի։ ...Ու նրանք որոշեցին վերականգնել հայոց գիրը։ Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը։ Իհարկե նրանք գիտեին, որ հայոց այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից»։ պատմական հեքիաթասացություն...
  4. «Տառերի հնչյունային արտահայտությունը պարզաբանելու համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայկական գիրք։ Բայց դժբախտաբար, Հայաստանում բոլոր գրքերը այրվել էին հարյուր տարի առաջ։ Մաշտոցը երկու տարուց ավել Հայաստանում փնտրում էր գոնե մեկ հայկական գիրք, բայց չգտավ։» Իսկապե՞ս... Հեքիաթասացությունը շարունակվում է.
  5. Կորյունը ասում է, «Մաշտոցը փնտրեց, փնտրեց, շատ զրկանքներ կրեց, բայց չգտավ»,[5] ու մեկնեց արտասահման։ Դասական պատմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր փնտրում Մաշտոցը ու չէր կարողանում գտնել Հայաստանում։ Ի՞նչ է ասում Կորյունը, որ հայերեն գի՞ր էր փնտրում... Տեքստը կոնտեքստից կտրում եք և մեջբերում եք դնում...

Ժամանակ չունեմ գրախոսելու ձեր տեքտը, այսքան օրինակներն արդեն բավական են... Խնդրում եմ հիմնովին խմբագրել, դրա համար կարող եք օգտագործել առկա գիտական գրականությունը՝ Աճառյան, Աշոտ Աբրահամյան, Էդուարդ Աղայան։ Սկզբից կարդացեք ու համապատասխանաբար շարադրեք։ --Rob (քննարկում) 12։08, 23 Մարտի 2014 (UTC)

Բաժինը ոչ թե «բարելավման» այլ հիմնովին վերաշարադրման կարիք ունի: Խնդրում եմ հնարավորինս արագ ստանձնել այս գործը հակառակ դեպքում պնդելու եմ հեռացման վրա: -Rob (քննարկում) 07:40, 24 Մարտի 2014 (UTC)[reply]
Եթե այդքան մտահոգ եք այս հոդվածի մասին, ապա այսպիսի ջանասիրությամբ բարելավեք նաև հոդվածի այլ բաժիններ։ Իսկ ինչ վերաբերում է իմ ստեղծած բաժնին, ապա պետք է չի սվիններով ընդունել, ասվել է, որ կբարելավվի, ուրեմն կբարելավվի։ Շուտով ես կանդրադառնեմ վերևում Ձեր գրած կետերին կամ ենթակետերին։ Այսուհետ առանց քննարկման նմանատիպ ծավալի տեղեկատվություն մի ջնջեք հոդվածներից՝ հատկապես, երբ այդ տեղեկատվության վերաբերյալ քննարկում է ընթանում։--Գարդմանահայ (քննարկում) 08:12, 24 Մարտի 2014 (UTC)[reply]
Պիտակավորումից 30 օր անցնելուց հետո, եթե բաժինը չվերաշարադրվի, բարձրացնելու եմ այն ջնջելու հարցը՝ վերոնշյալ փաստարկների հիման վրա... Վիքիպեդիան պատմական հեքիաթասացությամբ զբաղվելու տեղ չէ: Բազմաթիվ հարթակներ կան, որտեղ կարող եք տեղադրել «ձեր ստեղծած բաժինը»: Իսկ Վիքիպեդիայում նշեք դա որպես տեսակետ («Այս ու այս գիտնականները Մեսրոպ Մաշտոցին համարում են հայկական այբուբենի վերականգնող...» ) ու աղբյուրը: Մի գաղափար էլ կարող եմ տալ. եթե այդքան հետաքրքրված եք թեմայով ստեղծեք Նախամաշտոցյան հայ գիր բառհոդվածը ու փորձեք այնտեղ անդրադառնալ հարցին... --Rob (քննարկում) 16:49, 24 Մարտի 2014 (UTC)[reply]