Քննարկում:Մոնթե Մելքոնյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեղինակավոր աղբյուր[խմբագրել կոդը]

Gardmanahay, Գեհենի Առաքելի «Ազգադավը» պատմավեպը ինչպե՞ս կարող է հեղինակավոր աղբյուր լինել։ Շրջանառվող շատ կարծիքներ կարող են լինել, բայց հանրագիտարանում դրանք գրելու իրավունք չունենք։ --BekoՔննարկում 18:40, 3 Մարտի 2016 (UTC)[reply]

Բեկո ջան, մեծ եղբայր, ասա խնդրեմ, թե որն է այս դեպքում հեղինակավոր աղբյուր: Օրինակ ադրբեջանական կայքը կարո՞ղ է հեղինակավոր լինել, որը հայտնի է իր հակահայ սուտ քարոզչությամբ կամ ադրբեջանական քարոզչական նպատակով տպված գրքե՞րը: Միգուցե ոչ, բայց հենց դրանց միջոցով ադրբեջանական հասարակության շրջանում լայն տարածում ունի այն տեսակետը, որ Մոնթեին սպանել է ոմն ադրբեջանցի հետախույզ և գլուխը տարել իրենց տուն: Սա ևս տեսակետ է, որը պետք է գրվի ՀՎ-ում, քանզի այս հոդվածը որոնողները միայն այն մարդիկ չեն, որ ուզում են լսել տարածված ու հազար անգամ ծեծված տեսակետը: Նույնն էլ Գեհենի հետ կապված: Օրինակ կասե՞ս, թե ինչի հեղինակավոր չէ: Լիքը մարդ կարդում է, ու լավ էլ հայտնի գիրք է՝ անկախ այն բանից, թե ես կամ դու ինչպես ենք ընդունում այն: Մեր մեջ ասած, եթե ես եմ տեղյակ այդ գրքից, ուրեմն լավ էլ հայտնի գիրք է, քանի որ ես հազարից մեկ եմ այդպիսի բաներ գտնում: Իսկ եթե ամեն դեպքում այսպես ասած հեղինակավոր աղբյուրներ են պետք, ապա ձևական մասը ապահովելու համար կփնտրեմ և կտեղադրեմ:--Գարդմանահայ (քննարկում) 18:48, 3 Մարտի 2016 (UTC)[reply]
Gardmanahay ջան, հեղինակավոր չէ, որովհետև պատմավեպ է, ու կապ չունի թե քանի հոգի է դա կարդացել։ Դյումայի վեպերը միլիոնավոր մարդիկ են կարդացել, բայց դրանց վրա չես կարող հիմնվել։--BekoՔննարկում 05:56, 4 Մարտի 2016 (UTC)[reply]
Բայց փաստավավերագրական է չէ՞: Ամեն դեպքում, ես այլ աղբյուրներ կփնտրեմ ու կնշեմ: --Գարդմանահայ (քննարկում) 08:36, 4 Մարտի 2016 (UTC)[reply]