Քրեստոմատիա (մատենաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրեստոմատիա

«Քրեստոմատիա», ԵՊՀ հրատարակչության մատենաշար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1979-1987 թվականներին Երևանում։ Տպագրել է ՀՀ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսումնական ծրագրերում ներառված տեսական ու գործնական նշանակության պարտադիր գրականության ուսումնական ձեռնարկներ՝

  • «Հայոց հին և միջնադարյան բանաստեղծություն» (1979, կազմ.՝ Ա. Մադոյան, Գ. Անանյան),
  • «Հայոց հին և միջնադարյան արձակ» (1981, կազմ.՝ Վ. Ներսիսյան, Ա. Մադոյան),
  • «Հայ ժողովրդի պատմություն» (հ. 1, «Հնագույն ժամանակներից մինչև IX դարի կեսերը», 1981, կազմ.՝ Պ. Հովհաննիսյան, Ա. Աբրահամյան),
  • «Հայ գրականության քննադատություն» (հ. 1, 2, 1981, 1984, կազմ. և ծնթգր.՝ Ժ. Քալանթարյանի),
  • «Գրականագիտության ներածություն» (1984, կազմ.՝ Ա. Բեքմեզյան, Վ. Նավասարդյան),
  • «Գերմանական դասական գրականություն» (1985, կազմ.՝ Ք. Աղայեկյան),
  • «Սովետահայ պոեզիա» (1986, կազմ.՝ Հ. Գալստյան,),
  • «Հայոց լեզվի պատմություն» (հ. 1, «Գրաբար և միջին հայերեն», 1987, կազմ.՝ Պ. Շարաբխանյան) և այլ քրեստոմատիաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։