Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ուֆա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ուֆա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Ուֆա |
Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու հուշարձան, հեղափոխական, Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Ձերժինսկուն նվիրված քանդակ Ուֆայում՝ Ձերժինսկու պուրակում։ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտ է (օբյեկտի համարը՝ 0300000184)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը տեղադրվել է Ուֆայում 1987 թվականին՝ Բաշկիրիայի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության ՊԱԿ-ի շենքի դիմաց (այժմ՝ Բաշկորտոստանի Հանրապետության դատախազության շենք) Ձերժինսկու պուրակում, «Ռոդինա» կինոթատրոնի շենքի հետևում։
Հուշարձանի քանդակագործը լենինգրադցի նկարիչ Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկինն է։ Քանդակը ձուլվել է Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում բրոնզից, 3 մ բարձրությամբ արձանի պատվանդանը պատրաստված է հղկված Կարելիայի գրանիտից։ Հուշարձանի տեղադրմանը զուգահեռ նրա հետևում տնկվել են բրգաձև բարդիներ։
Առաջին նախագծում (1986) Ձերժինսկու հուշարձանը ուղղված էր դեպի Չերնիշևսկի փողոց՝ դեպի ՊԱԿ-ի շքամուտք, բայց հետո Ուֆայի գլխավոր ճարտարապետ Ֆարիտ Ռիխմուկովի որոշմամբ այն թեքվել է դեպի Կրուպսկայա փողոց։ Ուֆայում հուշարձանի բացմանը ներկա են եղել հին կոմունիստներ Ալեքսանդր Եֆրեմովը և Նիկոլայ Սամոդելկինը, ովքեր 1924 թվականին անձամբ են հանդիպել Ձերժինսկու հետ։
Հուշարձանի հանրաճանաչ անվանումը՝ «Վերադարձ դեպի հայրենիք» պայմանավորված է նրանով, որ հուշարձանը կանգնեցվել է «Ռոդինա» կինոթատրոնի ետևում, մեջքով շրջված է դեպի այն[2]։