Ֆեյսբուք կրեդիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյսբուք կրեդիտների քարտերի ցուցադրում

Ֆեյսբուք Կրեդիտներ (անգլ.՝ Facebook Credits), վիրտուալ արժույթի տեսակ։ Մարդկանց հնարավորություն էր տալիս Ֆեյսբուք հարթակում գնել իրեր խաղերից և ոչ խաղային ծրագրերից։

Մեկ ԱՄՆ դոլարը համարժեք էր Ֆեյսբուքի 10 կրեդիտին[1]։ Հասանելի էին 15 արժույթներով, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, ֆունտ ստերլինգ, եվրո, դանիական կրոն[2]։ Ֆեյսբուքը հույս ուներ, ի վերջո, դարձնել արտարժույթի այս տարբերակը որպես միկրովճարման համակարգ, որը բաց կլիներ Ֆեյսբուքի ցանկացած հավելվածի համար, լինի դա խաղ, թե մեդիա ընկերության հավելված[3]։

Այս արժույթը մտավ իր ալֆա փուլ 2009 թվականի մայիսին և անցավ բետա փուլ 2010 թվականի փետրվարին[4], որն ավարտվեց 2011 թվականի հունվարին[5]։ Այդ ժամանակ Ֆեյսբուքը հայտարարեց, որ Ֆեյսբուքի բոլոր խաղեր մշակողները 2011 թվականի հուլիսի 1-ից պետք է վճարումներ կատարեն միայն Ֆեյսբուք կրեդիտների միջոցով[6]։ Ֆեյսբուքը պահում էր 30%-ը, իսկ մշակողները արժույթի միջոցով կստանային եկամուտի 70%-ը[7]։

Կրեդիտը միասնական արժույթ էր, որը կարող էր օգտագործվել բազմաթիվ խաղերում և հավելվածներում, և դրա ներդրումը ստիպեց PayPal-ի նախկին ղեկավարներին մեկնաբանել, թե արդյոք սա շուտով կարող է փոխարինել Paypal-ին որպես վիրտուալ վճարումների առաջատար[8]։ Մինչև 2010 թվականի վերջ ակնկալվում էր, որ Ֆեյսբուքի օգտատերերը կրեդիտներ կգնեն սոցիալական ցանցում վաճառվող վիրտուալ ապրանքների մեծ մասի համար վճարելու համար[3]։

2011 թվականի մարտին Ֆեյսբուքը ստեղծեց Facebook Payments Inc. պաշտոնական դուստր ընկերություն՝ վճարումները կարգավորելու համար[9]։

2012 թվականի հունիսին Ֆեյսբուքը հայտարարեց, որ այլևս չի օգտագործելու Ֆեյսբուք Կրեդիտը։ Կրեդիտ ունեցող օգտատերերը կտեսնեն, որ դրանք փոխարկվում են իրենց սեփական արժույթով[10]։ Ֆեյսբուք Կրեդիտը պաշտոնապես հեռացվել է Ֆեյսբուքից 2013 թվականի սեպտեմբերին[11]։

Կրեդիտների օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 150 ծրագրավորողներ օգտագործել են Ֆեյսբուք կրեդիտը ավելի քան 650 ֆեյսբուքյան խաղերում և հավելվածներում, որոնք ներկայացնում էին ֆեյսբուքից գնված վիրտուալ ապրանքների ավելի քան 70%-ը[5]։ Ֆեյսբուք Կրեդիտ առաջարկած մշակողներից են Zynga (FarmVille, FrontierVille), CrowdStar (Happy Aquarium, HelloCity) և PopCap Games (Bejeweled Blitz)[12], ինչպես նաև Playdom, Playfish, RockYou և 6waves կազմակերպությունները[4]։

2010 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Ֆեյսբուք Կրեդիտը կդառնա վճարման բացառիկ եղանակ բոլոր խաղերի համար, որոնք մշակվել են Zynga-ի կողմից և տեղադրվել Ֆեյսբուքում[13][14]։ Zynga-ն թիվ մեկ ֆեյսբուքյան հավելվածների մշակողն է և ակնկալվում էր, որ 2010 թվականին վիրտուալ ապրանքներից կվաստակի 500 միլիոն դոլար[3]։

2011 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ֆեյսբուքի օգտատերերը կարող են օգտվել կրեդիտներից՝ վաուչերներ ձեռք բերելու համար, որոնք կարող են մարվել իրական ապրանքների և ծառայությունների համար՝ օգտագործելով «Գործարքներ» բաժինը[15][16]։

Կրեդիտների ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ֆեյսբուքից կրեդիտներ գնելուց, կային մի շարք առցանց և օֆլայն հնարավորություններ ՝ Ֆեյսբուքի կրեդիտներ վաստակելու կամ գնելու համար։ Դրանք ներառում էին հետևյալը.

  • Նվեր քարտեր - ԱՄՆ-ում Target-ը, Walmart-ը, Best Buy-ը, Radio Shack-ը, GameStop-ը և Safeway-ն իրենց խանութներում վաճառել են Ֆեյսբուք կրեդիտի նվեր-քարտեր։ Ֆեյսբուք կրեդիտ նվեր քարտերը վաճառվել են նաև Հարավարևելյան Ասիայի հինգ երկրներում - Հնդկաստանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ավելի քան 500,000 կետերում[17][18]։
  • Rixty-ն, որպես ֆինանսական պլատֆորմ, օգտատերերին թույլ է տվել Ֆեյսբուքից կրեդիտներ ստանալ՝ խանութներում կանխիկ գումարով Rixty նվեր քարտեր գնելով, այնուհետև այն փոխարկելով Ֆեյսբուք կրեդիտներ։
  • shopkick կայքը ևս թույլ է տվել օգտատերերին վաստակել՝ այցելելով խանութներ iPhone կամ Android հավելվածներով։
  • ifeelgoods կայքում առցանց մանրածախ վաճառողներին ևս հնարավորություն է ընձեռնվել առաջարկել Ֆեյսբուք կրեդիտներ՝ որպես գնումներ կատարելու և այլ գործողություններ կատարելու խթան[19]։
  • AppDog-ը Apple կամ Android բջջային սարք ունեցող օգտատերերին շնորհել է անվճար Ֆեյսբուք կրեդիտներ՝ հավելվածներ ներբեռնելու դիմաց։ Ներբեռնված հավելվածները կարող էին լինել անվճար կամ վճարովի։

ԱՄՆ կարգավորումները ֆեյսբուք կրեդիտի և այլ վիրտուալ արժույթների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտին Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի Ցանցը (անգլ.՝ Financial Crimes Enforcement Network) հայտարարեց նոր ուղեցույց՝ կապված վիրտուալ արժույթների կարգավորման հետ, ինչպիսիք են Ֆեյսբուքի կրեդիտները և բիթքոինը[20]։ Քանի որ նման արժույթների կարգավորումն ընդլայնվում էր, հնարավոր էր, որ ԱՄՆ-ում առանձին քաղաքացիներից պահանջվեր իրենց հարկային հայտարարագրերում ցույց տալ այս արժույթներից ունենալու փաստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "How will sir pay? Facebook credits, that'll do nicely". The Register. Retrieved July 13, 2010.
  2. "Expanding Facebook Credits". Facebook Developer Blog. Retrieved January 5, 2011. Archive.
  3. 3,0 3,1 3,2 "Facebook Hopes Credits Make Dollars." The New York Times. Retrieved January 5, 2011.
  4. 4,0 4,1 "Expanding Our Commitment to Facebook Credits". Facebook. Retrieved July 13, 2010. Archive.
  5. 5,0 5,1 "Facebook confirms plans to make Credits the mandatory “universal currency.” VentureBeat. Retrieved January 24, 2011.
  6. "Facebook Sets July, 1, 2011 Deadline to Make Credits Sole Canvas Game Payment Option.” Արխիվացված 2014-04-29 Wayback Machine Inside Facebook. Retrieved January 24, 2011.
  7. "Facebook to developers: Get ready for Credits" Արխիվացված 2013-08-23 Wayback Machine. CNET. Retrieved July 13, 2010.
  8. "Former PayPal Leaders Debate: Can Facebook Credits Replace PayPal?" Արխիվացված 2013-11-05 Wayback Machine. Inside Facebook. Retrieved July 13, 2010.
  9. Facebook Creates Payments Subsidiary (archive)
  10. "Facebook scraps its own Credits currency for apps". BBC News. Retrieved June 20, 2012.
  11. Farewell, Facebook Credits Adweek, David Cohen. September 13, 2013.
  12. "Target to sell Facebook Credits gift cards." USA Today. Retrieved January 5, 2011.
  13. "Zynga Readies Switch to Facebook Credits" AllFacebook.com. Retrieved January 5, 2011.
  14. Face Dominator (2013). Facebook Friend adder. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  15. Helft, Miguel (2011 թ․ ապրիլի 25). «Facebook Is Latest Rival to Groupon and LivingSocial». The New York Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  16. Cheredar, Tom (2011 թ․ ապրիլի 25). «Facebook launches Deals against Groupon and LivingSocial in five major cities». VentureBeat. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  17. "Facebook Credits go on sale in the UK." The Telegraph. Retrieved January 5, 2011.
  18. "Facebook Hopes Credits Make Dollars." USA Today. Retrieved January 5, 2011.
  19. "Online Retailers to Offer Facebook Credits as Shopping Incentives." Mashable. Retrieved January 5, 2011.
  20. «FinCEN Takes Note of Bitcoin, Facebook Credits, and the Rest». Mercator Advisory Group. 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]