Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (1932)։ 1952—1954 թվականներին եղել է «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Вопросы философии») ամսագրի գլխավոր խմբագիրը, 1954—1955 թվականներին ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր, 1956—1961-ին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու, 1955—1958-ին՝ ԽՄԿԿ ԿԿ ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ միութենական հանրապետությունների գծով, 1958—1962-ին՝ «Կոմունիստ» («Комунист») ամսագրի գլխավոր խմբագիր, 1962-1967-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 1967-1975-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ «Փիլիսոփայական հանրագիտարան»-ի (1960-1970 թթ.) գլխավոր խմբագիր, 1971 թվականից՝ ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության նախագահ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 576)։