Ֆիլիպ Կաբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Կաբակյան
բուլղար․՝ Филип Кабакян
Ծնվել էհունիսի 6, 1958(1958-06-06) (65 տարեկան)
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՊլովդիվի համալսարան

Ֆիլիպ Կաբակյան (բուլղար․՝ Филип Кабакян, հունիսի 6, 1958(1958-06-06), Սլիվեն, Բուլղարիա), բուլղարահայ բանաստեղծ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Կաբակյանը ծնվել է 1958 թվականի հունիսի 6-ին Սլիվենում։ Ավարտել է Պլովդիվի «Պաիսի Խիլենդարսկի» համալսարանը՝ «Բուլղարական բանասիրություն» մասնագիտությամբ։ Աշխատել է որպես ուսուցիչ։ Ապրում և աշխատում է Ստամբոլիյսկի քաղաքում։ Բանաստեղծություններ է տպագրել «Пламък», «Глоси» և այլ ամսագրերում[1][2]։

Հեղինակ է «Յուֆկա և նաֆորա» (2008) բանաստեղծությունների ժողովածուի։ Նրա ստեղծագործությունները առաջադրվել և արժանացել են ազգային պոեզիայի «Բինյո Իվանով», «Բալի ծաղիկը՝ զարթոնքի շունչ», «Սերունդները Բոտևի համար», «Կուլայի պոեզիայի տոնավաճառ» մրցույթների մրցանակներին[1][2]։

2018 թվականին Ֆիլիպ Կաբակյանը ճանաչվել է Ուսին Կերիմի անվան պոեզիայի ազգային մրցույթի հաղթող՝ «Գրքային ծիծեռնակների բույն» ստեղծագործության համար և արժանացել 1500 լև մրցանակի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Филип Кабакян». literaturensviat.com. Վերցված է 15 януари 2019 г-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Известни сливенски арменци». am.webgga.com. Վերցված է 15 януари 2019 г-ին.
  3. «Наградиха победителя в петото издание на Националния поетичен конкурс "Усин Керим" - Новини от Actualno». www.actualno.com (բուլղարերեն). 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.