Ֆյուրկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆյուրկ
1627 թվականի պղնձե ֆյուրկ
Տեսակփող
Երկիր Շվեդիա

Ֆյուրկ (շվեդ.՝ fyrk), 16-17-րդ դարերի շվեդական մանրադրամի անվանումը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյուրկն իր անվանումը ստացել է ստորին գերմաներեն «Vierken» («չորս», «քառորդ») բառից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ I Վազայի օրոք (1523–1560) ֆյուրկը հավասար էր 4 պենինգի կամ ⅙ էրեի։ Այդ ժամանակաշրջանի բոլոր մետաղադրամները հատվել են արծաթից[2]։

Երկարատև ընդմիջումից հետո դրանց թողարկումը վերսկսվել է 1575 թվականին, բայց այլևս ոչ թե որպես 4 պենինգ, այլ որպես ¼ էրե[3] [4][5][6]։

Մինչև 1624 թվականը ֆյուրկերը հատվել են մոտ 1 գ զանգվածով՝ 10% կամ ավելի պակաս արծաթ պարունակող բիլոնից[6]։ 1624 թվականից դրանք դարձել են պղնձյա՝ 7-12 գ զանգվածով։ Մինչև 1660 թվականը ֆյուրկերը թողարկվել են Ստոկհոլմի, Սետերի, Նյուչոպինգի և Արբուգայի դրամահատարաններում[1]։

Ֆյուրկերը հատվել են ոչ միայն մետաղադրամների, այլև կլիպերի տեսքով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kahnt, 2005
  2. «Gustav Vasa fyrk». www.myntkabinettet.se (շվեդերեն). Kungl. Myntkabinettet - Sveriges ekonomiska museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  3. Зварич, 1980
  4. Фенглер, 1993
  5. Кривцов, 2005
  6. 6,0 6,1 Schrötter, 1970
  7. Krause 1601—1700, 2008

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зварич, Владимир Васильевич Нумизматический словарь. — 4-е изд.. — Львов: Высшая школа, 1980.
  • Кривцов В.В. Энциклопедический справочник для нумизматов. — М.: Аверс (№ 7), 2005. — 830 с.
  • Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата / Отв. ред. Потин, Всеволод Михайлович. — 2-е изд., перераб. и доп. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
  • Bruce C. II., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1601—1700. — Iola, WI: Krause Publications, 2008. — 1439 p. — ISBN 0-89689-708-7
  • Kahnt Helmut Das große Münzlexikon von A bis Z. — 1. Auflage. — Regenstauf: Battenberg Verlag, 2005. — ISBN 3-89441-550-9
  • Schrötter Friedrich Freiherr von Wörterbuch der Münzkunde. — zweite, unveränderte Auflage. — Berlin: J. Guttenberg Verlagsbuchhandlung, 1970. — 757 S. — ISBN 978-3110012279
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուրկ» հոդվածին։