Allied Deals Inc.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Allied Deals Inc.

Allied Deals Incorporated (Allied Deals Inc.), ընկերություն, որը մասնագիտացած էր գունավոր մետաղների առևտրային միջնորդությամբ և իրավաբանության պատմության մեջ լայնորեն ճանաչված է որպես Պոնցիի սխեմայով (ֆինանսական բուրգ) բանկային խարդախության երբևէ արձանագրված ամենամեծ դեպքերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը Hampton Lane, Inc., SAI Commodity Inc. և RBG Resources Plc. դուստր ձեռնարկությունների հետ ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում գրեթե աննախադեպ մասշտաբով կառավարել է Պոնցիի սխեմայով և խաբել մոտավորապես 20 բանկի՝ հսկայական 683 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով։ Զոհերի թվում են՝ JP Morgan Chase & Company-ն, Fleet National Bank-ը, PNC Bank N.A.-ը, KBC Bank N․V․-ն, Hypo Vereins Bank N.A.-ը, Dresdner Bank Lateinamerika AG-ն, China Trust Bank-ը և General Bank-ը։ Նարենդրա և Վիրենդրա Ռաստոգի եղբայրների կողմից վերահսկվող Allied Deals Inc.-ի նստավայրը Նյու Ջերսի նահանգի Պիսկատաուեյ քաղաքն էր։ Ռաստոգիների ընտանիքը 1950-ական թվականներին Հնդկաստանում սկսել է մետաղների առևտուր, իսկ 2002 թվականին նույնիսկ ընդգրկվել է լոնդոնյան Sunday Times-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Allied Deals Inc.-ը գունավոր մետաղների առևտուր անելու համար հիմնադրել է հարյուրավոր կեղծ ընկերություններ և այդ ընթացքում կատարել է մի շարք հանցավոր գործողություններ, այդ թվում՝ փաստաթղթերի կեղծում, վարկային պատմությունների կեղծում և բանկերում որպես գնորդներ հանդես գալու նպատակով որպես այլ անձ ներկայացում։ Սխեման փլուզվել է, երբ 2002 թվականին ԱՄՆ-ում ձերբակալվել են և մեղադրվել տասնհինգ անձ։ Նրանցից ինը խոստովանել են իրենց մեղքը, հինգին դատապարտել են ատենակալները, իսկ մեղադրյալներից մեկն արդարացվել է մեղադրանքի բոլոր կետերով։ Եվս երկու մեղադրյալ ԱՄՆ-ում դեռ ազատության մեջ են։ Մեծ Բրիտանիայում ևս երեք անձ մեղավոր են ճանաչվել և դատապարտվել[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Federal Bureau of Investigation New York Division - Press Release 2007 - Department of Justice». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  2. Henderson, Les. «Allied Deals Ponzi Scheme». www.crimes-of-persuasion.com.
  3. Doward, Jamie (2002 թ․ մայիսի 19). «Where there's brass, there's muck - and a $600m fraud». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  4. Bowers, Simon (2008 թ․ հունիսի 6). «From Piccadilly to Indian cowshed: conmen jailed for $750m fraud that fooled top banks». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]