Banc De Binary

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Banc De Binary
Изображение логотипа
Տեսակընկերություն
Հիմնադրված էհունվարի 15, 2009[1]
ՎայրԼիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս
Աշխատողների թիվ250 մարդ
Կայքbancdebinary.com
 Banc De Binary Վիքիպահեստում

Banc De Binary, ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կիպրոսում։ Այն հիմնադրվել է 2009 թվականի հունվարին, մասնագիտացած է բինարային օպցիոնների (հայտնի են նաև որպես ֆիքսված եկամուտով օպցիոններ կամ թվային օպցիոններ) ակտիվների վրա, ներառյալ ապրանքները, բաժնետոմսերը, ինդեքսները և արտարժույթը։ Ընկերությունը գործում է առցանց վեբկայքի միջոցով, որտեղ հաճախորդները կարող են գնել և վաճառել («Put option» կամ «Call option») օպցիոններ (լատին․՝ optio - ընտրություն, ցանկություն)՝ կանխատեսելով, թե կոնկրետ ակտիվի գինը որոշակի ժամանակահատվածում ինչպես կփոխվի (կբարձրանա կամ կիջնի)։

Banc De Binary Լոնդոնի համաժողովում, 2013 թվական

Ֆինանսների մեջ բինարային օպցիոնը օպցիոնի տեսակ է, որի դեպքում վճարումը որոշակի ակտիվի ֆիքսված գումար է կամ ընդհանրապես ոչինչ։ Բինարային օպցիոնների երկու հիմնական տեսակ կա՝ «կանխիկ կամ ոչինչ» և «ակտիվ կամ ոչինչ»։ «Կանխիկ կամ ոչինչ» բինարային օպցիոնը վճարում է որոշակի ֆիքսված գումար, եթե օպցիոնը փակվի, «ակտիվ կամ ոչինչ» օպցիոնը վճարում է բազային ակտիվի արժեքը։

Բինարային օպցիոնի կանխատեսվող պոտենցյալ եկամտաբերությունը հայտնի է մինչև դրա ձեռքբերումը[2]։ Բինարային օպցիոնները կարելի է ձեռք բերել գործնականում ցանկացած ֆինանսական պրոդուկտի համար։ Հնարավոր է նաև գնումներ կատարել վաճառքի երկու ուղղություններով՝ գնելով «Call option» օպցիոններ կամ «Put option» օպցիոններ։ Բինարային օպցիոններն աճուրդ իրականացվում է ֆիքսված ժամանակահատվածի ընթացքում, որը կարող է լինել, օրինակ, 30 վայրկյանից մինչև 30 րոպե կամ մինչև առևտրային օրվա ավարտը և փոփոխման ենթակա չէ[2]։

Եվրոպական միության շրջանակներում ընկերությունը վերահսկվում է Կիպրոսի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից (CySEC)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20131101153835/http://www.investing.com/brokers/banc-de-binary/interviews/banc-de-binary-ceo-oren-laurent-opens-up-on-binary-options-169615
  2. 2,0 2,1 «What Are Binary Options». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Cyprus Securities and Exchange Commission». Cypus Securities and Exchange Commision. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Banc De Binary» հոդվածին։