Dustards (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dustards
անգլ.՝ Dustards
Երկիր Ուկրաինա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թեմաroad trip?
Թվական2017
Լեզուռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն
ԵրաժշտությունՍաշա Բուլ
Պատմվածքի վայրՈւկրաինա
Տևողություն56 րոպե
Պաշտոնական կայքէջ

Dustards, ռեժիսոր Ստանիսլավ Գուրենկոյի վավերագրական road movie ֆիլմը, որը պատմում է Արևելյան Ուկրաինայում մոտոճանապարհորդության մասին։ Պրեմիերան[1] կայացել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին։

«Dustards» ֆիլմը՝ մարդու և բնության երկխոսության պատմություն է, տղամարդկային ընկերության, ընտրության, ինչպես նաև ճանապարհորդության մասին է, որտեղ նույնիսկ ամենակարճ ճանապարհորդությունը կարող է մարդուն ամբողջովին փոխել։

Ուկրաինայում ցուցադրվել է[2] 2017 թվականի ապրիլի 20-ին[3]։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պատմությունն սկսվել է 2015 թվականի ամռանը, երբ չորս ընկերներ և նկարահանման մի փոքր խումբ որոշեցին բացահայտել Կարպատների անհավատալի գեղեցիկ վայրի աշխարհը։

Անձրև, շոգ, փոշի, հոգնածություն, քնի պակաս և այլն՝ այս ամենը մեր ճանապարհորդության ամենափոքր մասն էր։ Բայց այն էմոցիաները, որոնք ես ինքս զգացի և շարունակում եմ զգալ՝ ֆիլմի վրա աշխատելիս, ինձ համար դարձել էր գլխավոր մոտիվացիա և աշխատելու ոգեշնչում:

ֆիլմի ռեժիսոր Ստանիսլավ Գուրենկո

Չորս ընկերներից բացի, ժապավենի լիիրավ դերասաններ դարձան չորս մոդիֆիկացիոն մոտոցիկլներ. Honda CX500 1982, Yamaha XS750 1978, BMW R100 1986 և HondaMagna:

Ֆիլմի ստեղծողները իրենց առջև խնդիր էին դրել, որպեսզի ֆիլմի ամեն դիտորդ զգա տնից դուրս գալու և ճանապարհորդելու զգացումը՝ ինչ-որ մեկը դեպի ճանապարհ, ինչ-որ մեկն էլ՝ ինքն իրեն գտնելու։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սա առաջին ուկրաինական վավերագրական ֆիլմն է[4] մոտոճանապարհորդության[5] մասին Կարպատներում։
  • Ֆիլմը պատրաստվել և լույս է տեսել Red Glass Production կազմակերպության[6] կողմից։ Սա առաջին կինոնախագիծն էր, որով զբաղվել է Red Glass-ը։
  • Ֆիլմի առաջին տիզերը համարվում է նաև SashaBoole-ի «Ճանապարհ» երգի տեսահոլովակը[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Долгожданная премьера фильма». bestin.ua.(չաշխատող հղում)
  2. ««Dustards» - выход в прокат(фотоотчет)». GEOMETRIA.RU. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  3. «Украинский документальный фильм «Dustards» выходит в прокат».
  4. «Первый украинский документальний фильм о путешествии в Карпаты». news.platfor.ma. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  5. «Фильм о мотопутешествии в Карпаты». the-village.com.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  6. Перейти к: Red Glass-ի պաշտոնական կայքը
  7. Перейти к: Sasha Boole Ֆեյսբուքում
  8. «Лента о приключениях четверых байкеров стала платиновым победителем». detector.media.
  9. «Документальный фильм Dustards украинского режиссера получил премию в Лос-Анджелесе». gazeta.ua.
  10. ««Dustards» признан лучшим документальным фильмом». hromadske.ua.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]