Hispano-Suiza

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hispano-Suiza
Изображение логотипа
Տեսակբրենդ, ավտոմեքենա արտադրող, engine manufacturer? և aircraft manufacturer?
Անվանված է ի պատիվՀռոմեական Իսպանիա և Շվեյցարիա
Հիմնադրված էհունիսի 14, 1904
ՀիմնադիրDamià Mateu Bisa? և Marc Birkigt?
ՎայրLa Sagrera
Երկիր Ֆրանսիա և  Իսպանիա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն և ավիացիոն արդյունաբերություն
Դուստր ընկերություններPegaso?[1], La Hispano-Suiza? և Société Française Hispano-Suiza?
Կայքhispanosuizacars.com(անգլ.)(իսպ.)
 Hispano-Suiza Վիքիպահեստում

La Hispano-Suiza, Fábrica de Automóviles, S.A. (Ավտոմոբիլների իսպանաշվեյցարական ֆաբրիկա), ավտոմեքենաշինական ընկերություն։ Հիմնադրվել է 1904 թվականին և ի սկզբանե զբաղվել է «լյուքս» դասի մեքենաների արտադրությամբ։ Սկսած Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից` արդեն թողարկել է նաև ավիացիոն շարժիչներ։ Ընկերության հիմնադիրները եղել են շվեյցարացի ինժեներ Մարկ Բիրկիգտը, ով նախկինում իր ուժերն արդեն փորձարկել էր ավտոմոբիլաշինության մեջ, ինչպես նաև իսպանացի ձեռնարկատերեր Խուան Կաստրոն (Juan Castro) և Դամիան Մատեուն (Damián Mateu):

Hispano-Suiza-ի մեքենաները եղել են թանկարժեք և պատկանել են «լյուքս» դասին, սակայն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո Եվրոպայում ստեղծված տնտեսական ծանր վիճակի պատճառով դրանց պահանջարկն այնքան էլ մեծ չէր։ Ընկերության մի քանի օրինակներ ձեռք են բերել թագավորական ընտանիքի մերջավորները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին Էմիլիո դե լա Կվադրան Բարսելոնայում հիմնադրել է ֆաբրիկա,որը La Cuadra մակնիշի տակ արտադրում էր օմնիբուսներ, սակայն շուտով ցանկացել է արտադրել ներքին այրման շարժիչով մեքենաներ։ 1898 թվականին նա հանդիպել է երիտասարդ տաղանդավոր ինժեներ Մարկ Բիրկիգտի հետ և նրան աշխատանքի ընդունել իր ընկերությունում։

Մինչև 1903 թվականի դեկտեմբերը հասցրել են պատրաստել վեց մեքենա, ինչից հետո ընկերությունը լուծարվել է[2]։

Օգնության է հասել բանկիր Խուան Կաստրոն, ով գնել է բարսելոնյան ընկերությունը և այն վերանվանել «J. Castro Fabrica Hispano-Suiza de Automoviles», սակայն 1904 թվականին այս ընկերությունը ֆիասկո է ապրել։

Շուտով ընկերությունը գնել են իսպանացի ֆինանսիստներ Դամիան Մատեուն և Ֆրանսիսկո Սեյոն։ 1904 թվականի հունիսի 14-ին Բարսելոնայում հիմնադրվել է «La Hispano-Suiza Fabrica de Automoviles S.A.» ընկերությունը, որտեղ Մարկ Բիրկիգտը զբաղեցրել է գլխավոր տնօրենի և գլխավոր կոնստրուկտորի պաշտոնները։

1918-1936 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայի` արագիլի տեսքով մասկոտը

1919 թվականին թողարկվել է ընկերության ամենահայտնի մոդելներից մեկը` Hispano-Suiza Н6-ը, որը ներկայացուցչական դասի մեքենա էր։ Ավելի ուշ երևան են եկել նրա մոդիֆիկացիաները` Н6В և Н6С: Н6В մեքենայով 1921 թվականին շահել են Բուալոյի գավաթը, իսկ ավեի ուշ` նաև Н6С-ով։

1931 թվականին ավտոմոբիլային հերթական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է լյուքս դասի մի մեքենա` Hispano-Suiza Т68 (կամ U12), որն ուներ 9.5 լ ծավալով շարժիչ, 200 ձիաուժ հզորություն։ Առավելագույն արագությունը կազմում էր 174 կմ/ժ։

Արտադրության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին չեարկվում է J12 մոդելի արտադրությունը։ Բարսելոնայում Hispano-Suiza մակնիշի մեքենաների թողարկումը շարունակվել է մինչև 1944 թվականը։ Ընկերությունում պատրաստվել են K6 մոդելի մեքենաներ, ինչպես նաև ֆուրգոններ ու բեռնատարներ։

Պատերազմից հետո Մարկ Բիրկիգտը նախագծել է V8 շարժիչով ավտոմոբիլ, սակայն 1949 թվականին կարողացել է պատրաստել մեքենայի միայն մեկ օրինակ։ Առավել շահավետ է համարվել ինքնաթիռների շասսիների արտադրության պետպատվերը։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին ընկերությունը գնել է Pegaso-ն, որը մտնում էր ENASA խմբի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Hispano-Suiza ընկերությունն առաջին հերթին զբաղվում էր աերոտիեզերական ոլորտի նախագծերով։

2000 թվականին Ժնևի ավտոսալոնում ներկայացվել է Hispano-Suiza HS21 կոնցեպտը, որը ստեղծվել էր իսպանական Mazel Car Engineering and Prototypes ընկերության կողմից` նպատակ ունենալով մակնիշի տերերին հետաքրքրել ավտոմիբիլային արտադրությամբ[3]։ Կոնցեպտը ցուցադրում էր միայն հնարավոր արտաքին տեսքը և ի վիճակի չէր տեղաշարժվելու։ Հաջորդ տարի Ժնևում Mazel ընկերությունը ներկայացրել է լյուքս դասի Hispano-Suiza K8 սեդանը, որը տեսականորեն կարող էր մասնակցել «Լա Մանի 24 ժամ» մրցարշավին[4][5]։

2010 թվականին բրենդը նորից վերածնվում է` Ժնևի ավտոսալոնում ներկայացնելով Audi R8-ի հիմքով կոնցեպտը։ Այն ուներ 5,2 լ ծավալով V10 շարժիչ և արժեր 700.000 դոլար[6]։

Մոդելների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել Թողարկման տարեթվեր Գլանների քանակ Առավելագույն հզորություն, ձիաուժ Շարժիչի ծավալ, սմ³ Արգելակներ Տրանսմիսիա Առավելագույն արագություն
10 HP 1904 6 10 н/д н/д н/д н/д
14-16 HP 1904 6 14 16 н/д н/д н/д н/д
Armoured type Birkigt 1905 4 20 н/д н/д н/д 87 կմ/ժ
20-30 HP 1906 н/д 20 - 24 н/д н/д н/д 100 կմ/ժ
40 HP 1906 н/д 40 н/д н/д н/д 100 կմ/ժ
60-75 HP 1907 6 60 - 75 н/д н/д н/д н/д
12-15 HP 1907 н/д 12 - 15 н/д н/д н/д н/д
20-30 HP 1908 4 20 - 30 н/д н/д н/д н/д
24-30 HP 1908 4 От 24 по 30 н/д н/д н/д н/д
30-40 HP 1908 4 30 - 40 н/д н/д н/д н/д
Alfonso XIII 1912 4 64 3620 Թմբուկային արգելակներ հետին անիվներին (առջևի անիվներն` առանց արգելակների) 3 МКПП 121 կմ/ժ
15-20 HP 1909 4 15 - 20 н/д н/д н/д н/д
20-30 HP 1909 4 От 20 по 30 н/д н/д н/д н/д
T21 1913—1914 н/д 15 - 30 н/д н/д н/д н/д
T22 1913—1914 н/д От 18 по 60 н/д н/д н/д н/д
T23 1913—1914 н/д От 30 по 90 н/д н/д н/д н/д
T26 1914—1915 н/д 20 н/д н/д н/д н/д
T30 1915—1924 н/д 16 н/д н/д н/д н/д
32 HP 1916 н/д 32 н/д н/д н/д н/д
Hispano-Suiza H6 1919 6 135 6600 Թմբուկային արգելակներ ուժեղացուցիչով 3 МКПП 137 կմ/ժ
T48 1924 4 90 3746 н/д н/д н/д
T49 1924—1936 н/д н/д н/д н/д н/д н/д
T64 1929—1933 н/д н/д н/д н/д н/д н/д
T60/T60 RL/T60 1932—1943 н/д н/д н/д н/д н/д н/д
Hispano-Suiza H6C 1924 6 160 8000 Թմբուկային արգելակներ ուժեղացուցիչով 3 МКПП 177 կմ/ժ
T56 1928—1936 6 46 н/д н/д н/д н/д
Hispano-Suiza J12 1931 12 220 9500 н/д н/д 185 կմ/ժ
K6 1934—1937 6 120 5200 Թմբուկային արգելակներ ուժեղացուցիչով 3 МКПП 140 կմ/ժ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.enciclopedia.cat/EC-GEC-0023951.xml
  2. Hispano-Suiza: Большая игра Արխիվացված 2011-08-17 Wayback Machine
  3. «Hispano-Suiza HS21» (անգլերեն). Car And Driver. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Hispano-Suiza K8» (անգլերեն). Car And Driver. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Hispano Suiza HS21 GTS» (անգլերեն). Ultimatecarpage. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Geneva 2010: Hispano Suiza debuts the... Hispano Suiza» (անգլերեն). Autoblog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hispano-Suiza» հոդվածին։