Memento mori

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ դե Շամպան: Նատյուրմորտ vanitas ժանրում՝ Կյանքը, մահը և ժամանակը՝ գոյության երեք խորհրդանիշներն են, որոնք ներկայացված են կակաչով, մարդու գանգով և ավազի ժամացույցով

Memento mori (լատիներենից թարգմանաբար՝ հիշի՛ր, որ (ստիպված) մեռնելու ես, հիշի՛ր մահվան մասին, հիշի՛ր, որ մահկանացու ես[1]), լատիներեն թևավոր խոսք, որը դարձել է թևավոր արտահայտություն։

Հին Հռոմում այս խոսքն օգտագործվել է ռազմի դաշտից վերադարձող հռոմեացի զինվորականների հաղթական երթի ժամանակ։ Ստրուկները կանգնում էին ռազմական առաջնորդի թիկունքում, ով պարբերաբար պետք է հիշեցներ բոլորին, որ չնայած իր փառքին, նա այնուամենայնիվ մահկանացու է։ Հնարավոր է, որ իրական արտահայտությունը եղել է՝ Respice post te! Hominem te memento! («Շրջվի՛ր։ Հիշի՛ր, որ դու մարդ ես։»)[2]։

Memento mori-ն եղել է նաև միջնադարյան լատինական մահն արտացոլող տեսություն և պրակտիկա, որում շեշտվում է հատկապես երկրային կյանքի անիմաստության և երկրային վայելքների ու բարքերի անցողիկ բնույթը։ Այն կապված է ars moriendi-ի՝ մահվան արվեստի և այլ նմանատիպ գրականության հետ։ Memento mori-ն ասկետական փիլիսոփայական դրույթների կարևոր մասերից է, որը մաքրագործում է անհատին, խզում կապն աշխարհիկ վայելքների հետ և ուշադրությունն ուղղում անմահ հոգու և հետմահու կյանքի վրա[3]։

Արվեստում memento mori-ն մահը հիշեցնող խորհրդանիշների ամբողջությունն է[1]։ Եվրոպական քրիստոնեության արվեստում այն արտահայտում է դրախտը, դժոխքը և մարդու հետմահու փրկությունը[4]։

Կիրառությունը պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնի Ֆեդոյում պատմելով Սոկրատի մահվան մասին, Պլատոնը փիլիսոփայության հիմնական պրակտիկան ներկայացնում է որպես ոչ այլ ինչ, քան «մեռնել և լինել մեռած»[5]։ Ստոիկները լայնորեն կիրառել են այս աշխարհայացքը, Սենեկայի նամակները լիքն են մահվան մասին մտածմունքներով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Literally 'remember (that you have) to die' Արխիվացված 2016-08-23 Wayback Machine, Oxford English Dictionary, Third Edition, June 2001.
  2. Ապոլոգետիկա, Տերտուղիանոս, Գլուխ 33
  3. See Jeremy Taylor, Holy Living and Holy Dying.
  4. «Final Farewell: The Culture of Death and the Afterlife». Museum of Art and Archaeology, University of Missouri. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.(անգլ.)
  5. Ֆեդո, 64a4.
  6. Տես օրինակ՝ Սենեկա, Բարոյական նամակներ Լուկիլիուսին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Memento mori» հոդվածին։