Remarkable (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Remarkable
Տեսակբիզնես ձեռնարկություն
Կայքremarkable.co.uk

Remarkable Recycled Ltd, Մեծ Բրիտանական ընկերություն, որը ստեղծում է գրենական պիտույքներ վերամշակված նյութերից։ Իր քույր ընկերություն՝ Edvironment Ltd-ն, զբաղվում է վերամշակված ապրանքների վաճառքով, այդ թվում մատիտներ, կոմպակտ սկավառականեր և այն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին Էդուարդ Դուգլաս Միլլերի կողմից, որը նպատակ ուներ օգտագործել աղբը ինչպես ռեսուրս[1]։ 1998 թվականին այն դարձավ Մեծ Բրիտանիայի տարվա նորարական ընկերությունը, և մեկ տարի անց ճանաչվեց տարվա բնապահպանական ընկերությունը Մեծ Բրիտանիայում[2][3]։

2000 թվականին Մեծ Բրիտանիայի հազարամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում, Remarkable-ի արտադրանքը ճանաչվեց ինչպես «Հազարամյակի արտադրանք»։ Millennium Dome ցուցահանդեսի համար ընկերությունը պատրաստել էր 3,75 միլլիոն մատիտ, որոնք վերաշակվել էին պլաստիկ բաժակներից[2][3]։ 2011 թվականին Էվուարդ Միլլերը հայտնվեց Channel 4 հեռուստաալիքի The Secret Millionaire հաղորդման շրջանակներում[4]։

2002 թվականին London Remade ընկերությունը 20000 ֆունտ ստեռլինգով գնեց նոր սարքեր՝ նոթատետրերի վերամշակման համար[5]։ Սա օգնեց Remarkable-ին ընդլայնել ատադրանքի շարքը այդ թվում՝ պլաստիկ քանոններ (հիմանակնում պատրաստված պլաստիկ բաժակնեից), վերաշակված անվադողեր, գորգեր համակարգչային մկների համար և գրաչատուփեր։

2013 թվականին ընկերությունը գրանցվեց գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար մատիտը պատրաստելու համար (323 մետր)[6]։ Սակայն այդ երկարությունը արդեն գերազանցվել է[7]։

Remarkable-ը աշխատում է Keep Britain Tidy (KBT)-ի հետ, կրթելով թափոնների արժեքը և կապելով այն վերաշմակման հետ[8]։

2017 թվականին արտադրությունը շարունակվում էր, դարձնելով բրիտանական թափոնները վերամշակած ապրանքների[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lindsey Harrad, 'I used to be …’ Արխիվացված 2020-03-23 Wayback Machine from Vegetarian Living, retrieved 27 September 2018
  2. 2,0 2,1 Remarkable from TheGreenOrganisation.info, retrieved 3 September 2018
  3. 3,0 3,1 Making pencils from plastic cups from BBC News, 12 May 2006, retrieved 3 September 2018
  4. August 2014 Արխիվացված 2018-09-03 Wayback Machine from PPDA.co.uk, retrieved 3 September 2018
  5. London Remade-Strategic Partnership in Recycling and Regeneration Արխիվացված 2018-09-03 Wayback Machine by Nawon Kim from Institute for Global Environmental Strategies, December 2004, retrieved 3 September 2018
  6. Remarkable from Desertcart.com, retrieved 3 September 2018
  7. Longest pencil from Guinness World Records, retrieved 3 September 2018
  8. Keep Britain Tidy Partnership To Launch Eco-Friendly Stationery Արխիվացված 2018-09-03 Wayback Machine by Darren Moore, Chartered Institution of Wastes Management (CIWM), 3 November 2015, retrieved 3 September 2018
  9. Remarkable. «About us...». Remarkable (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]