Spread Your Wings
«Spread Your Wings» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
«News of the World» ալբոմից | ||||
Թողարկված | 1978, փետրվարի 2 | |||
Ձայնագրված | 1977 | |||
Ժանր | Հարդ ռոք, Ռոք բալադ | |||
Երգահան | Ջոն Դիքոն | |||
Տևողություն | 4:32 | |||
Լեյբլ | EMI Records, (US) Elektra Records (US) | |||
Պրոդյուսեր | Queen և Մայքլ Սթոուն | |||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Spread Your Wings» (Պարզիր թևերդ), անգլիական Queen ռոք խմբի երգ «News of the World» ալբոմից[1]։ Հեղինակը Ջոն Դիքոնն է։ Երգը թողարկվել է որպես սինգլ «Sheer Heart Attack» երգի հետ «А» կողմի վրա։
Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի բառերը պատմում են Սեմի անունով մի տղայի մասին, ով հավաքարար է աշխատում «Զմրուխտ» բարում։ Պատմողը փորձում է քաջալերել Սեմիին, ասելով նրան «պարզել թևերը և թռչել» («spread your wings and fly away»)[2]։
Այդ երգի համար սինգլը եղել է առաջինը, որի վրա երգը ձայնագրվել է առանց երգչախմբերի և այլ բարեհնչյուն վոկալային պարտիաների։
Խումբը ձայնագրել է երգի ևս մեկ տարբերակ BBC սեսիաների ժամանակ։ Այդ տարբերակում ավելի նկատելի է դաշնամուրի մուտքը և ավելի էներգետիկ ավարտը։
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ռոք Ֆլիքսը 1978 թվականի հունվարին։ Նկարահանումները անցկացվել են «We Will Rock You» երգի համար տեսահոլովակի նկարահանումների հետ միասին։ Վիդեոն իրենից ներկայացնում է խմբի ելույթը Ռոջեր Թեյլորի այգում։
Երաժիշտների հագուստից երևում է, որ նկարահանման հրապարակում ցուրտ էր՝ Դիքոնը կրում էր կարմիր բաճկոն, Մերկուրին և Թեյլորը՝ նմանատիպ սև բաճկոններ, իսկ Բրայան Մեյը՝ կարճ սև բաճկոն։
Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմանական Blind Guardian խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր «Somewhere Far Beyond» ալբոմի վրա։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ի պատիվ այդ երգի անվանվել է «That '70s Show» հեռուստասերիալի դրվագներից մեկը։
Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրեդի Մերկուրի՝ վոկալ, դաշնամուր[3]
- Ջոն Դիքոն՝ բաս կիթառ, ակուստիկ կիթառ
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածայիններ
- Բրայան Մեյ՝ էլեկտրակիթառ
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1978) | Բարձրագույն
դիրք |
---|---|
20 | 20 |
26 | 26 |
34 | 34 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Your Wings News of the World: Spread Your Wings (Track 5) Ultimate Queen. Retrieved 11 July 2011
- ↑ Spread Your Wings Allmusic. Retrieved 11 July 2011
- ↑ Spread Your Wings: Song Analysis Queen Songs. Retrieved 17 November 2018
- ↑ Nederlandse Top 40 - Queen search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 6 October 2013.
- ↑ Dutchcharts.nl — Queen — Spread Your Wings (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 June 2013.
- ↑ February 1978 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 6 October 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|