WorldCom-ի սկանդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WorldCom-ի սկանդալ
Տեսակբիզնես ձեռնարկություն և սկանդալ
Երկիր ԱՄՆ

WorldCom-ի սկանդալ, խոշոր միջքաղաքային հեռախոսային կապի ընկերություն ԱՄՆ-ում, որտեղ 2002 թվականին բացահայտվեց հաշվապահամակ հաշվառման վարման հետ կապված մեծ սկանդալ[1]։ 1999-2002 թվականներին WorldCom-ի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն հիմնադիր Բերնարդ Էբբերսի գլխավորությամբ, կազմակերպվել էր շահույթի բարձրացման սխեմա՝ WorldCom-ի ակցվիաների կուրսը պահելու համար[2]։ Խարդախությունը բացահայտվել է 2002 թվականին, երբ ընկերության փոխնախագահի գլխավորած ներքին աուդիտը հայտնաբերեց ավելի քան 3,8 միլիարդ դոլարի կեղծ հաշվապահական գրանցումներ։ Արդյունքում WorldCom-ը ստիպված էր խոստովանել, որ ավելի քան 11 միլիրադ դոլարի բարձրացրել է իր ակտիվները[3]։ Այդ ժամանակներում դա համարվեց Ամերիկայի պատմության մեջ հաշվապահական հաշվառման ոլորտի ամենախոշոր խարդախությունը[4];

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի դեկտեմբերին WorldCom-ի ֆինանսական վերլուծաբան Կիմ Էմին ստացել է հանձնարարական ճանաչել WorldCom-ի ցանցային համակարգերի կապիտալ ծրագրերով զբաղվող անձնակազմի համար արվող ծախսերը որպես ընթացիկ ժամանակահատվածի ծախսեր, այլ ոչ թե մտցնել կապիտալ ծրագրի արժեքի մեջ[5]։ Վերլուծաբանի գնահատականով, կարգադրությունը աղավաղում էր կապիտալ ծախսերի արժեքը ամենաքիչը 35 միլիոն դոլարի չափով[6]։ Ենթադրելով, որ իրեն խնդրում են կատարել հարկային խարդախություն՝ նա ներկայացրեց իր մտահոգությունները WorldCom-ի գլխավոր գործադիր տնօրենի օգնական Ռոն Բոմոնտին։ 24 ժամվա ընթացքում որոշում է կայացվել չկատարել այդ հրահանգը։ Այնուամենայնիվ, Էմին նկատողություն ստացավ իր անմիջական վերադասներից, և 2001-ի մարտին նրան հեռացրին աշխատանքից[7]։

Էմին, ով նախկինում աշխատում էր MCI ընկերությունում, որն էլ 1997 թվականի միավորվեց WorldCom / MCI -ի մեջ, ավելի ուշ՝ 2002 թվականի մայիսին, Fort Worth Weekly-ին հայտնեց, որ միշտ մտահոգվել է MCI-ի ծախսերի կապակցությամբ։ Նա գտնում էր, որ ղեկավարությունը WorldCom-ին անցնելուց հետո ամեն ինչ ավելի կարգավորված էր, բայց դեռ անհանգստացնող էր այն փաստը, որ կապալառուները WorldCom-ին շատ մեծ հաշիվներ էին ներկայացնում[7]։ Fort Worth Weekly-ի հոդվածն ի վերջո կարդաց Միսիսիպի նահանգի Քլինթոն քաղաքում գտնվող WorldCom-ի կենտրոնակայանի ներքին աուդիտի մենեջեր Գլին Սմիթը։ Այն ուսումնասիրելուց հետո նա իր ղեկավարին խորհուրդ տվեց սկսել այս տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի աուդիտը ժամկետից մի քանի ամիս շուտ։ Կուպերը համաձայնվեց, և ստուգումը սկսվեց մայիսի վերջին[8]։

Կանախավճարային կարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիտորների հետ հանդիպման ժամանակ ֆինանսական տնօրեն Սանջիվ Սետխին բացատրեց, որ կապիտալիզացված ծախսերի միջև տարբերությունները կապված են «կանխավճարային կարողությունների» հետ[2]։ Սենյակում գտնվողներից ոչ մեկը նախկինում չէր լսել այդ տերմինը։ Երբ նրանից բացատրություն պահանջեցին, Սետխին ասեց, որ չգիտի, թե ինչ է նշանակում այդ տերմինը, չնայած իր ստորաբաժանումը հավանություն է տվել կապիտալ ծախսերի պահանջներին[8]։

Կուպերը և Սմիթը ներքին աուդիտի թիմի տեխնիկական մասնագետներից մեկին խնդրեցին ուսումնասիրել հաշվապահական հաշվառման համակարգը կանխավճարային կարողությունների վերաբերյալ ցանկացած հիշատակման առումով։ Ի վերջո ստացվեց գտնել համընկնում և հետևել դրան համակարգում։ Այնուամենայնիվ, գումարները տեղափոխվել են հաշիվների միջև անսովոր ձևով, ինչի արդյունքում մեծ կլոր գումարը հանվել է WorldCom-ի ծախսերից և կապիտալացվել իր հաշվեկշռում որպես ակտիվ[8]։

Կասակծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից անմիջապես հետո գլխավոր ֆինանսական տնօրեն Սքոթ Սալիվանը ՝ Կուպերի անմիջական ղեկավարը, կանչեց նրան աուդիտորական նախագծերի քննարկմանը և խնդրեց ներքին աուդիտի թիմին ցույց տալ իրեն վերջերս ավարտված աուդիտները։ Երբ Սմիթի հերթը հասավ, Կուպերը հարցրեց կանխավճարային կարողությունների մասին։ Սալիվանը պնդում էր, որ խոսքը գնում է ինտերնետի հզորությունների և գծերի ընդլայնման հետ կապված ծախսերի մասին, որոնք կամ ընդհանրապես չեն օգտագործվել, կամ հազվադեպ են օգտագործվել։ Նա պնդում էր, որ այդ ծախսերը կապիտալիզացված են, քանի որ գծերի վարձակալության հետ կապված ծախսերը ֆիքսված են նույնիսկ եկամուտների անկման դեպքում։ Այն նախատեսում էր ճանաչել վերակառուցման ծախսերը 2002 թվականի երկրորդ եռամսյակում, որից հետո WorldCom-ը կբաշխի այդ կանխավճարային կարողությունները ընթացիկ ժամանակաշրջանի ծախսերի և վերակառուցման ծախսերի միջև։ Նա խնդրեց հետաձգել կապիտալ ծախսերի աուդիտը մինչև երրորդ եռամսյակ ՝ ուժեղացնելով Կուպերի կասկածները[8]։

Այդ գիշեր Կուպերն ու Սմիթը զանգահարեցին Worldcom-ի խորհրդի անդամ և աուդիտի հանձնաժողովի նախագահ Մաքս Բոբիտին ՝ քննարկելու իրենց մտահոգությունները։ Բոբին այնքան մտահոգված էր, որ Կուպերին ասաց, որ հարցը քննարկի KPMG-ի ՝ Worldcom-ի արտաքին աուդիտոր Ֆարել Մելոունի հետ[8]։ Այս պահին ներքին աուդիտի խումբը հայտնաբերել է կանխավճարային կարողությունների 28 գրառում, որոնք թվագրվում են 2001 թվականի երկրորդ եռամսյակին։ Նրանց հաշվարկներով, եթե չլինեին այս գործարքները, WorldCom-ի 130 միլիոն դոլարի շահույթը 2002 թվականի առաջին եռամսյակում կլիներ 395 միլիոն դոլարի վնաս[9]։

Խարդախության բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիտորները որոշեցին չսպասել, այլ դիմեցին հաշվապահներին, ովքեր կատարում էին այդ գրառումները և առաջատար գործընկեր Արթուր Անդերսենին, որը զբաղվում էր WorldCom-ով մինչև KPMG-ն։ Աուդիտորն ասաց, որ ինքը երբեք չի լսել այդ տերմինի մասին և ոչինչ չի իմացել այն ստանդարտների մասին, որոնք թույլ կտան կապիտալիզացնել այդպիսի ծախսերը։ Բացի այդ, աուդիտորները երբեք չեն ստուգել WorldCom-ի կապիտալ ծախսերը ճիշտ դասակարգման հարցը[8]։

Հաշվապահները խոստովանեցին, որ գրառումներ են կատարել ՝ առանց իմանալու, թե ինչի համար են դրանք և առանց դրանց համար հիմք տեսնելու։ Նրանք գործում էին Մայերսի և հաշվապահական հաշվառման գործադիր տնօրեն Բուֆորդ Յեյթսի ցուցումով, ով նաև պնդում էր, որ իրեն ենթակա հաշվապահները գրառումներ են կատարում Մայերսի ցուցումով[8]։

Վերջապես, ներքին աուդիտորները խոսեցին Մայերսի հետ։ Նա խոստովանել է, որ գրանցումները հիմք չունեն։ Իրականում, դրանք իրականացվել են «ելնելով մեր մոտեցումից, թե ինչպիսին պետք է լինի մարժան», և գոյություն չունեին հաշվապահական հաշվառման ստանդարտներ, որոնք արդարացնում էին այս մոտեցումը։

Բոբիթը վերջապես հունիսի 20-ին հրավիրեց աուդիտի կոմիտեի նիստ։ Այդ ժամանակ Կուպերի թիմը 2001-ից 2002 թվականներին ծախսերից ակտիվների ավելի քան 3 միլիարդ դոլարի կասկածելի վերադասակարգումներ է հայտնաբերել։ Հանդիպմանը KPMG-ն ասաց, որ ստանդարտները թույլ չեն տալիս նման հաշվառում։ Սալիվանը պնդում է, որ WorldCom-ը ներդրումներ է կատարել հեռահաղորդակցման ցանցի ընդլայնման մեջ 1999 թվականից ի վեր, սակայն հաճախորդների օգտագործման ակնկալվող ընդլայնումը երբեք տեղի չի ունեցել։ Նա պնդում էր, որ գրանցումներն արդարացված են համապատասխանության սկզբունքի տեսանկյունից, որը ենթադրում է, որ ծախսերը պետք է փոխկապակցված լինեն եկամուտների հետ, ուստի դրանք կապիտալացվում են, որպեսզի դուրս գրվեն ապագա շահույթի ստացման ժամանակ։ Աուդիտի կոմիտեն Մայերսին ժամանակ է տվել մինչև հաջորդ երկուշաբթի ՝ իր դիրքորոշման համար հաստատումներ հավաքելու համար։

Աուդիտի կոմիտեի հաջորդ նիստում Սալիվանը ներկայացրեց իր փաստարկները, բայց չկարողացավ համոզել կոմիտեին և KPMG-ին։ Նրանք եզրակացրեցին, որ ճշգրտումները կատարվել են Ուոլ սթրիթի սպասումներին հասնելու միակ նպատակով, և միակ ընդունելի լուծումը եկամուտների վերահաշվարկն էր ամբողջ 2001 թվականի և 2002 թվականի առաջին եռամսյակի համար։ Անդերսենը հետ վերցրեց իր 2001 թվականի աուդիտորական եզրակացությունը, և տնօրենների խորհուրդը պահանջեց Սալիվանի և Մայերսի հրաժարականը[8]։

SEC վարույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 25-ին տնօրենների խորհուրդը ընդունեց Մայերսի հրաժարականը և աշխատանքից հեռացրեց Սալիվանին, երբ նա հրաժարվեց հեռանալ։ Նույն օրը WorldCom-ի ղեկավարները SEC-ին տեղեկացրին, որ այն ստիպված կլինի վերահաշվարկել իր եկամուտները հինգ եռամսյակների ընթացքում[10]։ Այդ օրը ավելի ուշ WorldCom-ը հրապարակավ խոստովանեց, որ գերագնահատել է իր դրամական միջոցների հոսքը ավելի քան 3,8 միլիարդ դոլարով։ Բացահայտումը տեղի է ունեցել World Com-ի համար հատկապես ծանր ժամանակաշրջանում։ Նույնիսկ սկանդալի բռնկումից առաջ նրա վարկանիշը իջեցվեց աղբի մակարդակի, և բաժնետոմսերը կորցրեցին իրենց արժեքի ավելի քան 94 տոկոսը[11]։ Սնանկության մասին լուրերի ֆոնին WorldCom-ը հայտարարել է, որ աշխատանքից կազատի 17,000 աշխատակցի[9]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հունիսի 25-ին WorldCom-ը ճանաչեց գրեթե 3,9 միլիարդ դոլարի հաշվետվությունների խարդախությունը, իսկ 2002 թվականի հուլիսի 22-ին սնանկության դիմում ներկայացրեց[12]։ Արդյունքում խոսքը 11 միլիարդ դոլարի մասին էր։ Սա իրն հետ բերեց մի շարք հետաքննություններ և դատավարություններ, որոնցում ուշադրության կենտրոնում էր Worldcom-ի նախկին գործադիր տնօրեն Էբերսը[13][14]։ Էբբերսն իր հերթին հերքում էր իր մասնակցությունը[15]։

Լսումներ Կոնգրեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբերսը հայտնվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի առջև 2002 թվականի հուլիսի 8-ին։ Այս լսումների ժամանակ Էբերսը հայտարարել է.« Ես չեմ հավատում, որ թաքցնելու բան ունեմ, Կարծում եմ, որ ոչ ոք չի հանգի այն եզրակացության, որ ես մասնակցել եմ որևէ հանցավոր կամ խարդախ արարքի»[16]։ Այս հայտարարությունն անելուց հետո Էբերսը հայտարարեց Սահմանադրության հինգերորդ փոփոխության համաձայն իր դեմ վկայություն չտալու իր իրավունքի մասին։

Քրեական մեղադրանք և դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի օգոստոսի 27-ին Օկլահոմայի գլխավոր դատախազ Դրյու Էդմոնդսոնը Էբերսին 15 կետով մեղադրական եզրակացություն է ներկայացրել[17]։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ նա խախտել է արժեթղթերի մասին օրենսդրությունը ՝ բազմիցս խաբելով ներդրողներին 2001 թվականի հունվարից մինչև 2002 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում[18]։ 2003 թ. - ի նոյեմբերի 20-ին Օկլահոմայում մեղադրանքները հանվեցին ՝ պահպանելով վերաթողարկման իրավունքը ՝ գործը դաշնային իշխանություններին փոխանցելու համար[19]։ 2004 թվականի մարտի 2-ին դաշնային իշխանությունները Էբերսին մեղադրանք առաջադրեցին խարդախության և հանցավոր դավադրության համար[13]։ 2004 թվականի մայիսի 25-ին դաշնային դատախազությունը մեղադրանքների ցանկը հասցրեց 9 ծանր հանցագործությունների. դավադրության և արժեթղթերի խարդախության մեղադրանքի մեկ կետով և կարգավորող մարմիններին կեղծ տվյալներ ներկայացնելու յոթ կետով։ 2005 թվականի մարտի 15-ին Էբերսը մեղավոր է ճանաչվել բոլոր մեղադրանքնի բոլոր կետերով[20]։

Դատավճիռ և ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հուլիսի 13-ին Նյու Յորքի հարավային շրջանի Միացյալ Նահանգների շրջանային դատարանի դաշնային դատավոր Բարբարա Ս.Ջոնսը Էբերսին դատապարտեց 25 տարվա ազատազրկման Լուիզիանայի դաշնային բանտում։ Էբերսին թույլատրվեց ևս մեկ տարի մնալ ազատության մեջ, մինչ նրա բողոքարկումը քննարկվում էր։ Նրա դատավճիռը հաստատվել է ԱՄՆ երկրորդ շրջանի Վերաքննիչ դատարանի կողմից 2006 թվականի հուլիսին[21][22]։ 2006 թվականի սեպտեմբերի 6-ին նախագահող դատավորը հրամայեց նրան սեպտեմբերի 26-ին ներկայանալ բանտ՝ 25 տարվա ազատազրկման պատիժը կրելու։ Էբբերսը ներկայացել է Օքդեյլի Դաշնային ուղղիչ հիմնարկ. Օքդեյլ, Լուիզիանա, սեպտեմբեր 26, 2006թվական[23][24]։ Նա ազատ է արձակվել 8 տարի շուտ ՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, առողջական վիճակի պատճառով[25]։ 2020 թվականի փետրվարի 2-ին Էբերսը մահացավ[26]։

Քաղաքացիական հայցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հոկտեմբերի 11-ին WorldCom-ի ներդրողները կոլեկտիվ դատական հայց ներկայացրեցին Էբերսի և այլ ամբաստանյալների դեմ ՝ պնդելով, որ տուժել են արժեթղթերի խարդախության արդյունքում։ ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի շրջանային դատարանի դատավորը հայցի կողմերին կարգադրել է բանակցություններ վարել։ Կողմերը պայմանավորվել են, որ Էբերսը և նրա գործընկերները կվճարեն ավելի քան 6,13 միլիարդ դոլար, գումարած տոկոսներ, ավելի քան 830,000 ֆիզիկական անձանց և կազմակերպություններին, որոնք դեպքի պահին պահում էին WorldCom-ի բաժնետոմսերը և պարտատոմսերը։ Էբբերսը համաձայնել է հրաժարվել իր գրեթե բոլոր ակտիվներից, ներառյալ Միսիսիպիի տնից և իր ծառահատման ընկերությունում իր շահերից, գոլֆի խաղադաշտից, հյուրանոցից և հազարավոր ակր անտառային անշարժ գույք։ Վեճը լուծելուց հետո Էբերսի կինը մնաց մոտ 50,000 ԱՄՆ դոլարի հայտնի ակտիվներով։ 2005 թվականի սեպտեմբերի 21-ին դատավոր Կոտը հաստատեց հաշտության համաձայնությունը և մերժեց Էբերսի դեմ հայցը[27][28][29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Top 10 Bankruptcies — TIME (en-US) // Time. — 2008-09-16. — ISSN 0040-781X. Архивировано из первоисточника 15 Սեպտեմբերի 2019.
  2. 2,0 2,1 «Report of Investigation». www.sec.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. Belson, Ken (2005 թ․ մարտի 16). «Ex-Chief of WorldCom Is Found Guilty in $11 Billion Fraud (Published 2005)». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Romero, Simon (2002 թ․ հուլիսի 22). «WORLDCOM'S COLLAPSE: THE OVERVIEW; WORLDCOM FILES FOR BANKRUPTCY; LARGEST U.S. CASE (Published 2002)». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Krim, Jonathan (2002 թ․ օգոստոսի 29). «Fast and Loose At WorldCom». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Prins, Nomi. Other People's Money : the Corporate Mugging of America.. — New York: New Press, 2006. — 1 online resource (370 pages) с. — ISBN 978-1-59558-662-9, 1-59558-662-8
  7. 7,0 7,1 Gale Reaves (2002 թ․ մայիսի 16). «Accounting for Anguish». Fort Worth Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Cooper, Cynthia, 1964- Extraordinary circumstances : the journey of a corporate whistleblower. — Hoboken, N.J.: John Wiley & Sons, 2008. — xiii, 402 pages с. — ISBN 978-0-470-12429-1, 0-470-12429-6, 978-0-470-44331-6, 0-470-44331-6
  9. 9,0 9,1 Simon Romero (2002 թ․ հունիսի 26). «WorldCom Says It Hid Expenses, Inflating Cash Flow $3.8 Billion». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. Kurt Eichenwald (2002 թ․ հունիսի 27). «The Latest Corporate Scandal Is Sudden, Vast and Simple». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «SEC Chief Scorches WorldCom». www.cbsnews.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «WorldCom files for bankruptcy». CNN (անգլերեն). 2002 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. 13,0 13,1 «Ebbers indicted, ex-CFO pleads guilty». CNN (անգլերեն). 2004 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. Farrell, Greg (2005 թ․ մարտի 15). «Ebbers' luck runs out in sweeping victory for feds». USA Today (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  15. Smith, Harrison (2020 թ․ փետրվարի 3). «Bernard Ebbers, WorldCom CEO convicted in historic fraud scandal, dies at 78». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  16. Blair Cook The Illiterate Executive: An Executive’s Handbook for Mastering Financial Acumen. — FriesenPress, 2016. — ISBN 9781460289952
  17. Moritz, Scott (2003 թ․ օգոստոսի 27). «Judgment Day Coming Sooner for Ebbers». TheStreet.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. David Griffin. «Edmondson to press Oklahoma case against Bernard Ebbers». www.newson6.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. «Oklahoma 'drops' Ebbers charges». BBC News (անգլերեն). 2003 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. Crawford, Krysten (2005 թ․ մարտի 15). «Ex-WorldCom CEO Ebbers guilty». CNN (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. «Appeals court upholds Ebbers conviction» (անգլերեն). USA Today. 2006 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. «United States v. Bernard J. Ebbers, 458 F.3d 110 – CourtListener.com». CourtListener (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  23. Zappone, Christian (2006 թ․ սեպտեմբերի 26). «What life will be like for Ebbers behind bars». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  24. «Bernard Ebbers Reports to Prison in Louisiana». The New York Times (անգլերեն). 2006 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  25. Dolmetsch, Chris (2019 թ․ դեկտեմբերի 19). «WorldCom's Bernard Ebbers Wins Early Release From Prison». Bloomberg News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  26. Staff, Reuters (2020 թ․ փետրվարի 3). «Convicted former WorldCom CEO Ebbers dead at 78». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  27. McClam, Erin (2005 թ․ հուլիսի 13). «Ebbers gets 25 years in fraud». USA Today (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  28. «Judge approves payback for fraud». The Washington Times (անգլերեն). 2005 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  29. «WorldCom investors to get $6bn and Ebbers's house». The Guardian (անգլերեն). 2005 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.