Jump to content

Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն, գիտական կենտրոն ՀՀ-ում։ Կազմավորվել է 2004 թվականին՝ երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հիման վրա։ Հիմնական խնդիրներն են գյուղատնտեսական և գեղազարդիչ մշակաբույսերի առողջ տնկանյութի ստացումն ու բազմացումը։ Ունի վիրուսազերծ կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության, գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրասերման և սերմնաբուծության բաժիններ, խաղողի, պտղի և գեղազարդիչ մշակաբույսերի հյուսվածքային կուլտուրայի լաբորատորիա, փորձարար, հենակետ (Ատեփանավանում)։

Մշակվել են գյուղատնտեսական (կարտոֆիլ, ծխախոտ, լոլիկ, ելակ, խաղող և այլն) և գեղազարդիչ (վարդ, մեխակ, մանուշակ, լեզվաբույս, շուշան և այլն) in vitro բազմացման, դրանց պատվաստանյութի ախտահանման, բույսերի վերականգնման, վիրուսների ախտորոշման, բույսերի հարմարվողականությաև և ջերմոցներում աճեցման տեխնոլոգիաներ։ Կարտոֆիլի մի շարք շրջանացված սորտերի համար մշակվել է առողջ տնկանյութի զանգվածային ստացման արդյունավետ կենսատեխնոլոգիա, որը կարտոֆիլի էլիտային սերմնաբուծության հիմքն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։