Jump to content

Ալեքսանդր Միդենդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Միդենդորֆ
ռուս.՝ Александр Миддендорф
գերմ.՝ Alexander Middendorff
Ծնվել էօգոստոսի 6 (18), 1815[1][2][3]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 16 (28), 1894[3] (78 տարեկան)
Հելլենուռմե, Վալգամաա, Էստոնիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունկենսաբան, ճանապարհորդ հետազոտող, կենդանաբան, թռչնաբան, բուսաբան, համալսարանի դասախոս, տարածքների սեփականատեր և բժիշկ
Հաստատություն(ներ)Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն, կենդանաբանություն և աշխարհագրություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԴորպատի կայսերական համալսարանի բժշկության ֆակուլտետ, Վրոցլավի համալսարան, Վիեննայի համալսարան, HU Berlin և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[4]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Hedwig von Hippius?
Երեխա(ներ)Ernst von Middendorff?, Max von Middendorff? և Q124154271?
ՀայրTheodor Johann von Middendorff?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Middend.
 Alexander Theodor von Middendorff Վիքիպահեստում

Ալեքսանդր Ֆեոդորովիչ Միդենդորֆ (ռուս.՝ Александр Фёдорович Миддендорф, գերմ.՝ Alexander Theodor von Middendorff, օգոստոսի 6 (18), 1815[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 16 (28), 1894[3], Հելլենուռմե, Վալգամաա, Էստոնիա), ռուս բնախույզ, ճանապարհորդ։

Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (18501842-1845 թվականներին ճանապարհորդել է հյուսիսային ու Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ Միդենդորֆ ճանապարհորդական հաշվետվությունն իր ժամանակի համար եղել է Սիբիրի առավել լրիվ բնապատմական նկարագրությունը, հատկապես կարևոր էին Սիբիրում հավերժական սառածության տարածման և բուսականության գոտիական տեղաբաշխվածության մասին նրա եզրակացությունները։ 1870 թվականին ուսումնասիրել է Բարաբայի տափաստանը, 1878 թվականին՝ Ֆերգանայի հովիտը։ 1883-1885 թվականներին ղեկավարել է Ռուսաստանում անասնապահության վիճակն ուսումնասիրող արշավախումբը։ Զբաղվել է ձիաբուծության և տավարաբուծության սելեկցիայի հարցերով։ Միդենդորֆի անունով են կոչվում հրվանդան Նոր երկիր կղզում և ծոց՝ Թայմիր թերակղզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Միդենդորֆ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Միդենդորֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 531