Jump to content

Ալտերացիա (ախտաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտերացիա (այլ կիրառումներ)

Վնասում կամ ալտերացիա (լատին․՝ alteratio՝ փոփոխություն), ախտաբանության մեջ օրգանների, հյուսվածքների, բջիջների, միջբջջային նյութի կառուցվածքային փոփոխություն, որն առաջանում է վնասող ազդակների (մեխանիկական, ջերմային, Էլեկտրական, քիմիական և այլն) ներգործությամբ։ Բորբոքային գործընթացի կարևոր ախտաֆիզիոլոգիական բաղադրիչն է[1]։ Դրսևորվում է մահացու(լետալ) և ոչ մահացու տարբերակներով։ Մահացու տարբերակին են պատկանում նեկրոզը(մեռուկ) և ապոպտոզը, իսկ ոչ մահացու են դիստրոֆիաները՝ բջիջների դարձելի վնասումները։ Գործընթացի անդարձ լինելու դեպքում դիստրոֆիաները և նեկրոզը կարող են լինել իրար հաջորդող փուլեր[2]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտերացիան զարգանում է աստիճանաբար, սկզբնական փուլերում հետադարձելի է, սակայն վնասող գործոնների տնական ազդեցությունից հյուսվածքները և բջիջները կարող են մահանալ։ Ալտերացիայից առաջացած կառուցվածքային խանգարումները կապված են բջջային կոլոիդների վիճակի փոփոխության հետ։

Ալտերացիայի ենթարկված մասում բջջաթաղանթի թափանցելիությունն իոնների նկատմամբ մեծանում է, գոյանում այսպես կոչված վնասվածքի պոտենցիալ, որը և պայմանավորում է վնասվածքի հոսանքի առաջացումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Патофизиология воспаления». сайт max.1gb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. բ.գ.դ., պրոֆեսոր Ն.Գ. Խոստիկյանի խմբագրությամբ, ed. (2020). Ախտաբանական անատոմիա | Ընդհանուր ախտաբանություն. Երևան: ԵՊԲՀ. ISBN 978-9939-69-230-6. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն); Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 191