Jump to content

Ահմադ Ռադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ Ռադի
արաբ․՝ أحمد راضي‎‎
Քաղաքացիությունը  Իրաք
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1964(1964-04-21)[1]
Ծննդավայր Բաղդադ, Իրաք
Մահվան ամսաթիվ հունիսի 21, 2020(2020-06-21)[2][3] (56 տարեկան)
Մահվան վայր Adhamiya district, Բաղդադ, Իրաք
Դիրք հարձակվող

Ահմադ Ռադի Ամաեշ (արաբ․՝ أحمد راضي هميش‎‎, ապրիլի 21, 1964(1964-04-21)[1], Բաղդադ, Իրաք - հունիսի 21, 2020(2020-06-21)[2][3], Adhamiya district, Բաղդադ, Իրաք), իրաքցի ֆուտբոլիստ։ Խաղացել է որպես հարձակվող։

Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունանը և 1988 թվականի Օլիմպիական խաղերին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Ռադին իր կարիերան սկսել է 1982 թվականին «Ալ-Զավրա» ակումբում։ Թիմում խաղացել է մինչև 1985 թվականը, երբ տեղափոխվել է «Ալ-Ռաշիդ» ակումբ, որը դրանից ոչ շատ առաջ անցել էր Ուդեյ Հուսեյնի վերահսկողության տակ։ «Ալ-Ռաշիդ»-ի հետ հաղթել է երեք առաջնություն և Իրաքի երկու գավաթ[4]։

Վերադառնալով «Ալ-Զավրա» ակումբ՝ 1991 թվականին դարձել է երկրի չեմպիոն։ Ավելի ուշ խաղացել է քաթարական «Ալ-Վակրա» ակումբում։ 12 գոլով դարձել է 1993/1994 մրցաշրջանի Քաթարի առաջնության լավագույն ռմբարկու[5]։ 1996 թվականին կրկին խաղացել է «Ալ-Զավրա» ակումբում։ Նվաճել 1998/1999 մրցաշրջանի Իրաքի առաջնությունը, որից հետո ավարտել է իր ելույթները։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի ապրիլի 28-ին նշել է իր առաջնաելույթը Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում։ Նույն խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում[6]։ Մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Խփել է թիմի միակ գոլը՝ աչքի ընկնելով Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[7]։ 1988 թվականի Օլիմպիական խաղերում անցկացրել է 3 հանդիպում[8]։

Իրաքի հավաքականի կազմում խաղացել է 73 խաղ և խփել է 42 գոլ[6]։ 1988 թվականին ճանաչվել է Ասիայի տարվա ֆուտբոլիստ[9]։ Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը ըստ ՊՍՀՖՖ-ի՝ 2000 թվականին զբաղեցրել է հավաքականի 9-րդ տեղը[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է Բաղդադում կյանքի 57 տարեկան հասակում՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 وفاة اللاعب الدولي العراقي أحمد راضي بعد إصابته بكوروناRT Arabic, 2020.
  3. 3,0 3,1 3,2 Ahmed Radhi, légende du football irakien, est mort du coronavirusL’Équipe, 2020.
  4. Савин А. В. Мировой футбол: кто есть кто 2011: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2011. — С. 552. — ISBN 978-5-699-46575-0
  5. Hassanin Mubarak. (2004 թ․ ապրիլի 17). «Qatar — List of Topscorers» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 Roberto Mamrud. (2005 թ․ սեպտեմբերի 3). «Ahmed Radhi — Goals in International Matches» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Как и желалось // Футбол-Хоккей. 15 июня 1986. № 24 (1358). С. 7—8.
  8. «Ahmed Radhi Biography and Olympic Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. José Luis Pierrend, Erik Garin. (2008 թ․ մարտի 6). «Asian Player of the Year» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. Karel Stokkermans. (2000 թ․ հունվարի 30). «IFFHS' Century Elections» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «Автор единственного гола сборной Ирака на чемпионате мира умер из-за коронавируса». Спорт-Экспресс (ռուսերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Ռադի» հոդվածին։