Jump to content

Ամբողջական տեղեկատվությամբ խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ միանշանակ, բայց գործնականորեն կարելի է խաղը համարել ամբողջական տեղեկատվությամբ խաղ, եթե

  • մասնակիցները ազդում են խաղային իրավիճակի վրա դիսկրետ գործողություններով՝ քայլերով։ Քայլերի հաջորդականությունը սահմանված է կանոններով և կախված չէ խաղացողների արձագանքի արագությունից, այսինքն՝ հերթական քայլը կատարում է այն մասնակիցը, որը ըստ կանոնների պետք է այն կատարի, այլ ոչ թե նա, ով առաջինն է գլխի ընկել կամ հասցրել կատարել։
  • խաղի ցանկացած պահի բոլոր խաղացողները ամբողջական տեղեկություն ուեն խաղի վիճակի մասին, այսինքն՝ խաղացողներից ցանկացածի դիրքի և բոլոր հնարավոր քայլերի մասին։

Ընդ որում անգլերենում գոյություն ունի համանուն հասկացություն խաղ ամբողջական տեղեկատվությամբ (անգլ.՝ game of complete information), որը փոքր-ինչ տարբերվում է այս հոդվածում նկարագրված խաղ ամբողջական տեղեկատվությամբ (անգլ.՝ game of perfect information ) հասկացությունից։ Complete-տեղեկատվությամբ խաղերում խաղացողներին հայտնի են միայն օգտակարության գործառույթը և խաղի կանոնները, բայց պարտադիր չէ, որ հայտնի լինեն միմյանց քայլերը։ Այսպես՝ պոկերը հանդիսանում է complete տեղեկատվությամբ խաղ, բայց ոչ perfect տեղեկատվությամբ. խաղի կանոններն ու օգտակարության գործակիցները հայտնի են, իսկ խաղացողների քայլերը՝ ոչ։ Աճուրդը լիարժեք չէ անգամ complete առումով, քանի որ յուրաքանչյուր խաղացող գիտի իր օգտակարության գործառույթը, բայց չգիտի մյուս խաղացողների օգտակարության գործառույթը։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե խաղի ոչ մի ասպեկտում՝ կանոնների, քայլերի հերթականության և հնարավորության մեջ, խաղի արդյունքի կամ ավարտի պահի որոշում, պատահականության տարր չկա, ապա այդպիսի խաղը կլինի նաև որոշիչ։

Ցանկացած ամբողջական տեղեկատվությամբ որոշիչ խաղի համար տեսականորեն կարելի է կազմել խաղացողների հնարավոր քայլերի ամբողջ ծառը և որոշել քայլերի հաջորդականությունը, ինչը և կբերի նրանցից գոնե մեկի հաղթանակին կամ երաշխավորված ոչ-ոքիի, այսինքն՝ միշտ կարող է կազմվել կողմերից գոնե մեկի համար հաղթանակի կամ ոչ-ոքիի ալգորիթմը։

Ամբողջական տեղեկատվությամբ խաղերի շարքին են պատկանում սեղանի խաղերի մեծամասնությունը (շախմատ, շաշկի, ռենդզյու, սյանցի և այլն)։ Սակայն դրանցից մեծամասնության համար հաղթանակի կամ երաշխավորված ոչ-ոքիի ալգորիթմը անհայտ է։ Չնայած տեսականորեն այն գոյություն ունի և կարող է գտնվել, բայց գործնականորեն տարբերակների ծառը շատ մեծ է, որպեսզի այն կարելի լինի կազմել և վերլուծել ընդունելի ժամանակի ընթացքում։

Ամբողջական տեղեկատվությամբ ոչ որոշիչ խաղերի թվին է դասվում օրինակ նարդին։ Ամբողջական տեղեկատվությամբ խաղեր չեն համարվում այնպիսի խաղերը, ինչպիսիք են մանջոնգը, կրիգշպիլը, թղթախաղային խաղերի մեշամասնությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оуэн Г. Теория игр. — М.: Вузовская книга, 2004. — 216 с.: ил. — 500 экз. — ISBN 5-9502-0051-9
  • Петросян Л. А., Зенкевич Н.А., Семина Е.А. Теория игр: Учеб. пособие для ун-тов. — М.: Высш. шк., Книжный дом «Университет», 1998. — С. 304. — ISBN 5-06-001005-8, 5-8013-0007-4
  • Васин А. А., Морозов В. В. Теория игр и модели математической экономики. — М.: Макс-пресс, 2005. — 272 с. — ISBN 5-317-01388-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջական տեղեկատվությամբ խաղ» հոդվածին։