Այգ մարզադաշտ
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Տեղագրություն | Արարատ |
Երկիր | Հայաստան |
Տարողություն | 1280 |
Տնային թիմ | Արաքս Արարատ Ֆուտբոլային Ակումբ |
Ayg Stadium Վիքիպահեստում |
Այգ մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ Արարատի մարզի Արարատ քաղաքում։ Այն վերջին տնային մարզադաշտն էր Հայաստանի բարձրագույն խմբի Դիլիջանի «Իմպուլս» ակումբի համար[1]։ Մարզադաշտն ունի 1280 նստատեղի տարողություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատ քաղաքը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ներկայացված էր Արաքս ֆուտբոլային ակումբով։ «Այգ» մարզադաշտը «Արաքս Արարատի» տնային մարզադաշտն էր 1999 թվականին ազգային առաջնությունում նրա նորամուտից մինչև 2001 թվականին ակումբի լուծարումը։ 21-րդ դարի առաջին տասնամյակում մարզադաշտը դարձավ կանոնավոր մարզադաշտ Երևանի բազմաթիվ ֆուտբոլային ակումբների համար մինչև 2012 թվականի հունվարը, երբ այն դարձավ Դիլիջանի «Իմպուլսի» պաշտոնական տնային մարզադաշտը։
Մարզադաշտը հանդիսանում է «Այգ» մարզահամալիրի մի մասը, որտեղ կան բազմաթիվ այլ սպորտային կառույցներ, այդ թվում՝ փակ լողավազանը, փակ մարզասրահը, մինի ֆուտբոլի դաշտը, բիլիարդի սրահը և այլ մարզական օբյեկտներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արարատի "Այգ" մարզաբազա. «Իմպուլս». 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.