Jump to content

Այր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այր Parc des Buttes Chaumont, Փարիզ
Այր, Օնտարիո (նահանգ), Կանադա

Այր (ֆր.՝ grotte իտալ.՝ grotta բառից)՝ ռելիեֆի մակերեսային ձև, հորիզոնական ոչ խոր քարանձավ՝ կամարաձև առաստաղով և լայն մուտքով։ Կամ քարանձավի մի մաս, լայնարձակ սրահ, որը սկսվում է նեղ անցքով[1]։

Այրն որպես առանձին քարանձավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է ունենալ ինչպես կարտսե այնպես էլ էրոզիոն ծագում։ Էրոզիոն այրերն առաջանում են վերգետնյա ջրերի հոսանքի հետևանքով։ Հանդիպում ենք գետերի կամ ծովերի ափերին, ընդ որում դրանց գոյացմանը նպաստում է ծովափնյա ալեծոփությունը։ Այդ դեպքում ապարի քայքայման հիմնական գործոնը մեխանիկական է։

Անապատային վայրերում նույնպես կարող են առաջանալ ոչ մեծ քարանձավներ և դրանց նույնպես ավանդաբար այր են անվանում։

Կարտսե այրերը հաճախ մնացուկային այրեր են, երբեմնի խոշոր քարանձավային համակարգերի փոքր հատվածներ։ Այդպիսի այրերը հաճախ կարելի է հանդիպել կրաքարի ժայռերում, գետահովիտների ափին։

Այրը որպես քարանձավի մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն այրերը քարանձավում առաջանում են քանդման հետևանքով։ Ջրի հետևանքով թուլացած ապարը սկսում է քանդվել։ Եվ այդ տեղանքում զգալի մեծության խոռոչներ են առաջնում։ Այդպես աշխարհի խոշորագույն այրը Սարավակը 700х400х70 մ խոր. է[2]։

Լաստիվեր, Հայաստան

Այրը որպես պուրակային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Այր են անվանում նաև պուրակային կամ ճարտարապետական կառույցը, որը բնական քարանձավի տեսք է ունենում։ Առաջին այրերը ստեղծվել էին Վերածննդի ժամանակաշրջանի իտալական այգե-պուրակային արվեստում։ Լայն տարածում գտան կլասիցիզմի և բարոկկոյի դարաշրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Терминология карста, Д. А. Тимофеев, В. Н. Дублянский, Т. З. Кикнадзе, М. Наука, 1991, 259 с.
  2. The Largest Underground Chambers Արխիվացված 2017-10-07 Wayback Machine, compiled by Bob Gulden.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այր» հոդվածին։