Jump to content

Անագրացիա Կոստանցա Կալաբրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անագրացիա Կոստանցա Կալաբրիա
իտալ.՝ Annagrazia Calabria
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1982(1982-05-06) (42 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԱզատ միջազգային հասարակական գիտությունների համալսարան Գիդո Կարլի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԱզատության ժողովուրդ
 Annagrazia Calabria Վիքիպահեստում

Անագրացիա Կոստանցա Կալաբրիա (իտալ.՝ Annagrazia Costanza Calabria, մայիսի 6, 1982(1982-05-06), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննագրացիա Կալաբրիան ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Նյու Յորքում։ Նա ամերիկյան Merrill Lynch բանկի եվրոպական մասնաճյուղի ղեկավար Կարլո դի Կալաբրիայի թոռնուհին է։ Հայրը Լուիջի Կալաբրիան է (իտալ.՝ Luigi Calabria), Leonardo-Finmeccanica կազմակերպության ֆինանսական նախկին տնօրենը, մայրը` Սինտիա Ալֆոնսին (իտալ.՝ Cynthia Alfonsi), «Azzurro Donna» շարժման լացիոյի տարածաշրջանային համակարգողը։ Մանկության ընթացքում նա բազմիցս այցելել էր Հռոմ՝ մասնակցելու «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության քննարկումների ակումբի հանդիպումներին[1]։

Կրթություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ավարտել է LUISS համալսարանը` իրավագիտության որակավորմամբ, այնուհետև աշխատել է Allen & Overy իրավաբանական ընկերության Հռոմի մասնաճյուղում։ 2008 թվականից 2014 թվականներին եղել է Իտալիա-ԱՄՆ հիմնադրամի գիտական հանձնաժողովի քարտուղար։ 2009 թվականից աշխատում է Ասպենի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող[2][3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին, 19 տարեկան հասակում, նա «Roma Nostra» ցուցակի կազմում մասնակցել է Հռոմում անցկացվող ավագանու ընտրություններին՝ ի պաշտպանություն Հռոմի քաղաքապետի թեկնածու Անտոնիո Տայանիի, բայց հավաքել է ընդամենը 135 ձայն[4]։ Հետագայում միացել է «Առա՛ջ Իտալիա. երիտասարդությունը հանուն ազատության» շարժմանը՝ նախագահելով երիտասարդական քաղաքականության հանձնաժողովը և ծառայել է որպես Լացիոյի տարածաշրջանային համակարգող։

Աննագրացիա Կալաբրիան պատգամավորների պալատ է ընտրվել 2008 թվականի ապրիլի 29-ին` Լացիո 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում և դարձել է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը։ Նա զբաղեցրել է Ջովանի Ալեմանոյի տեղը, ով հաղթել է Հռոմի քաղաքապետի ընտրություններում։ Պատգամավորների պալատի նիստերին Կալաբրիան աշխատել է որպես «Ազատության ժողովուրդ» խմբակցության անդամ[5]։ 2009 թվականի հունվարի 19-ին անդրազգային Արմատական կուսակցության անդամ է դարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության առիթով և կոչ է արել շատերին հետևել իր օրինակին[6]։ Մարտի 27-ին բացել է «Ազատության ժողովուրդ» կուսակցության համագումարը[7]։

2013 թվականի մարտի 5-ին Կալաբրիան վերընտրվել է Պյեմոնտի I շրջանի հերթական ընտրություններում՝ մարտի 19-ին մտնելով Սիլվիո Բեռլուսկոնիի աջ կենտրոնամետ կոալիցիայի մեջ։ Հուլիսի 19-ից երեխաների և երիտասարդության հարցերի խորհրդարանի մշտական հանձնաժողովի անդամ է։ Նոյեմբերի 16-ին «Ազատության ժողովրդի» լուծարումից հետո տեղափոխվել է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցություն[8][9]` 2014 թվականի մարտի 24-ին դառնալով կուսակցության նախագահության կոմիտեի անդամ։

Դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Աննագրացիան Ֆրանչեսկո Պասկուալիի հրաժարականից հետո, որը միացել էր «Ապագա և ազատություն Իտալիայի համար» կուսակցությանը, նշանակվել էր «Երիտասարդ Իտալիա» շարժման ազգային համակարգող։ Կալաբրիան սկսել է ղեկավարել շարժումը Ջորջա Մելոնիի հետ հավասար[10]։ Կալաբրիայի նշանակումը վրդովմունք է առաջացրել «Ազատության ժողովուրդ» կուսակցությունում, իսկ գլխավոր քննադատը դարձել է Վիրջիլիո Ֆալկոն՝ ուսանողական թևի նախկին ազգային համակարգողը, որը 2011 թվականի փետրվարի 10-ին իր բոլոր պաշտոններից հրաժարական է տվել ի նշան բողոքի[11][12][13][14][15]։ 2015 թվականի հուլիսի 21-ից Կալաբրիան աշխատում է առաջին հանձնաժողովում (Սահմանադրության, խորհրդի նախագահի և ներքին գործերի հարցերով) ։

Անագրացիայի մտերիմ ընկերուհիներից մեկը Մարիառոզարիա Ռոսսին է[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mi sembrava un angelo (իտալ.)
  2. «CV, Huffington Post». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  3. La Notizia Giornale
  4. Preferenze (իտալ.)
  5. Annagrazia, onorevole «baby» al posto del sindaco (իտալ.)
  6. Notizia dell'adesione d'Annagrazia Calabria all'Obama Day indetto dal Partito Radicale Transnazionale Արխիվացված 2009-01-20 Wayback Machine (իտալ.)
  7. Nasce il Pdl, si parte con i giovani (իտալ.)
  8. Camera dei Deputati: Composizione del gruppo FORZA ITALIA - IL POPOLO DELLA LIBERTA' - BERLUSCONI PRESIDENTE (իտալ.)
  9. L'addio al Pdl (in frantumi), rinasce Forza Italia (իտալ.)
  10. Sole24Ore - Calabria coordina la Giovane Italia (իտալ.)
  11. POLITICA: FALCO LASCIA IL PDL E SCEGLIE CASINI Արխիվացված 2013-12-02 Wayback Machine (իտալ.)
  12. GOVERNO: FALCO (GIOVANI PDL): "LASCIO BERLUSCONI E SCELGO CASINI" Արխիվացված 2013-12-02 Wayback Machine (իտալ.)
  13. Falco (Giovani Pdl): “Lascio Berlusconi E Scelgo Casini, Nel Pdl Non C'È Meritocrazia” Արխիվացված 2013-04-13 archive.today (իտալ.)
  14. Sole24Ore - La prediletta di Berlusconi(իտալ.)
  15. Annagrazia Calabria, la prediletta di Berlusconi che ora coordina la Giovane Italia(իտալ.)
  16. Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 14). «Mariarosaria Rossi». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  17. Emanuela Bertolone (2014 թ․ սեպտեմբերի 11). «Mariarosaria Rossi, tesoriere di Forza Italia, convoca una riunione per trovare soluzione stipendi» (իտալերեն). Donna Glamour. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անագրացիա Կոստանցա Կալաբրիա» հոդվածին։