Jump to content

Անատոլի Բաշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Բաշկին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 14, 1961(1961-05-14) (63 տարեկան)

Անատոլի Բաշկին (ռուս.՝ Анатолий Геннадьевич Башкин, մայիսի 14, 1961(1961-05-14)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1983): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և դանիերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1983 թվականից։

2004-2008 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարության (դեպարտամենտի) բաժնի պետ։

2008-2012 թվականներին՝ Ժնևում (Շվեյցարիա) ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական։

2012-2017 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2017 թվականի սեպտեմբերի 18-ից՝ Կամերունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

2018 թվականի հունվարի 29-ը՝ Հասարակածային Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի հուլիսի 22)[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2015 թվականի դեկտեմբերի 16)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]