Jump to content

Անդրեյ Գրոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Գրոզով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 21, 1961(1961-02-21) (63 տարեկան)

Անդրեյ Գրոզով (ռուս.՝ Андрей Юрьевич Грозов, փետրվարի 21, 1961(1961-02-21)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1996 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 2002 թվականից մինչև 2005 թվականը Բուլղարիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության ավագ խորհրդական, խորհրդական-դեսպանորդ։
  • 2005-ից մինչև 2009 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երրորդ եվրոպական դեպարտամենտի գլխավոր խորհրդական, բաժանմունքի պետ։
  • 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի սեպտեմբերը Մյունխենում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2018 թվականի օգոստոսի 17-ից Մինսկում համարվում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմինների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի սեպտեմբերի 17)[2]
  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 13)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]