Jump to content

Անդրեյ Լունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Լունին
Андрій Лунін
Լունինը Դնեպրի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Андрій Олексійович Лунін
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1999(1999-02-11)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Կրասնոգրադ, Խարկովի մարզ, Ուկրաինա
Հասակ 191 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Լեգանես
(վարձավճարով Ռեալ Մադրիդից)
Համար 29
Պատանեկան կարիերա
2012-2015 Ուկրաինա Մետալիստ
2015-2016 Ուկրաինա Դնեպր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ուկրաինա Դնեպր 22 (0)
2017-2018 Ուկրաինա Զարյա Լուգանսկ 29 (0)
2018-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
2018-ներկա   Իսպանիա Լեգանես 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Ուկրաինա Ուկրաինա Մ16 5 (0)
2015-2016 Ուկրաինա Ուկրաինա Մ17 9 (0)
2016 Ուկրաինա Ուկրաինա Մ18 1 (0)
2017 Ուկրաինա Ուկրաինա Մ19 3 (0)
2017-ներկա Ուկրաինա Ուկրաինա Մ21 4 (0)
2017-ներկա Ուկրաինա Ուկրաինա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2018

Անդրեյ Լունին (ուկրաիներեն՝ Андрій Олексійович Лунін, փետրվարի 11, 1999(1999-02-11)[1], Կրասնոգրադ, Խարկովի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Լեգանեսի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնեպր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Լունինը սկսել է Խարկովի Մետալիստում։ 2015 թվականին միացել է Դնեպրին, որի երիտասարդական թիմի կազմում 1 տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է առաջին թիմ[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Կարպատի Լվովի դեմ խաղում[4]։ Այս խաղից հետո նա դարձավ Դնեպրի հիմնական դարպասապահը՝ այս մրցաշրջանում անցկացնելով 25 հանդիպում և բաց թողելով 23 գնդակ[5]։ 2017 թվականի ապրիլին Լունինը ճանաչվեց Ուկրաինայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6][7]։

Զարյա Լուգանսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 24-ին Լունինը 2 տարվա պայմանագիր կնքեց Լուգանսկի Զարյայի հետ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 23-ին՝ Մարիուպոլի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ շվեդական Էստերսունդի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 36 հանդիպում[11]՝ 10 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով Զարյայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[12]։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 22-ին Լունինը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[13][14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն եվրո[16][17][18]։ Օգոստոսի 27-ին Լունինը 1 տարվա վարձավճարով միացավ Լեգանեսին[19][20][21]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի Մ17 հավաքականի կազմում Լունինը մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ լինելով թիմի հիմնական դարպասապահը[22], սակայն Ուկրաինան դուրս մնաց խմբային փուլից[23]։

2017 թվականի մայիսի 23-ին Լունինը առաջին անգամ հրավիրվեց Ուկրաինայի ազգային հավաքական՝ Մալթայի և Ֆինլանդիայի դեմ խաղերի համար[24], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[25][26]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում[27]՝ դառնալով Ուկրաինայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դնեպր 2016–17 Պրեմիեր Լիգա 22 0 3 0 25 0
Զարյա Լուգանսկ 2017–18 29 0 1 0 6 0 36 0
Լեգանես (վարձավճար) 2018–19 Լա Լիգա 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 51 0 4 0 6 0 61 0

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[29]

Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ukraine - A. Lunin - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  3. «Andriy Lunin - Scouting Zorya Luhansk's Wunderkind - Futbolgrad». Futbolgrad (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  4. «Karpaty Lviv - Dnipro Dnipropetrovsk, Oct 16, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  5. «Andriy Lunin | Football Stats | Zorya | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  6. football24.ua. «Лунин – лучший футболист апреля в Украине в категории U-19 - Футбол 24». Футбол 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 «Андрей Лунин – лучший юниор украинского футбола в апреле». СПОРТ.UA (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  8. «Заря усилилась четырьмя футболистами Днепра». football.ua. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  9. «Zorya Luhansk - FK Mariupol, Jul 23, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  10. «Zorya Luhansk - Östersunds FK, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  11. «Andriy Lunin | Football Stats | Zorya | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  12. 12,0 12,1 «Лунина признали лучшим игроком сезона в Заре». football.ua. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  13. «LaLiga - Real Madrid: Real Madrid officially announce Andriy Lunin signing - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  14. «Andriy Lunin becomes first Real Madrid signing under Julen Lopetegui». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  15. «Real Madrid sign goalkeeper Lunin from Zorya». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  16. «Real Madrid transfer news: Blancos confirm Andriy Lunin signing in €14 million deal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  17. «Transfer Market: Real Madrid sign goalkeeper Andriy Lunin - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  18. «Real Madrid sign goalkeeper Andriy Lunin for €14 million - La Liga News UK». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  19. «Real Madrid transfer news: Goalkeeper Andriy Lunin joins Leganes on loan | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  20. «Real Madrid loan Andriy Lunin to Leganes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  21. Short, Joe (2018 թ․ օգոստոսի 27). «Real Madrid transfer news: Official statement on goalkeeper done deal». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  22. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Ukraine – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  23. UEFA.com. «Under-17 - Bosnia and Herzegovina-Ukraine». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  24. «Лунин вызван в сборную». www.fcdnipro.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  25. «Ukraine - Malta, Jun 6, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  26. «Finland - Ukraine, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  27. «Ukraine - Saudi Arabia, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  28. «Лунин — самый молодой вратарь в истории сборной Украины». football.ua. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  29. 29,0 29,1 «Andriy Lunin». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Լունին» հոդվածին։