Անդրեյ Կոլոսովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կոլոսովսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 12, 1956(1956-05-12) (68 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ

Անդրեյ Կոլոսովսկի (ռուս.՝ Андре́й И́горевич Колосо́вский, մայիսի 12, 1956(1956-05-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Դիվանագիտական գործունեությամբ է զբաղվել 1978 թվականից մինչև 1996 թվականը։

  • 1990-1991 թվականներ՝ ՌԽՍՖՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական դեպարտամենտի ղեկավար։
  • 1991 թվականի հունիսի 18-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 16-ը եղել է ՌԽՍՖՀ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1][2]։
  • 1991 թվականի ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության հատուկ լիազոր ներկայացուցիչ։
  • 1992 թվականից մինչև 1993 թվականը ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1993 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 1996 թվականի դեկտեմբերի 11-ը Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի և այլ միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[3][4]։
  • 1997 թվականից մինչև 2001 թվականը եղել է Մեդիա-Մոտ ընկերության տնօրենների խորհրդի փոխ-նախագահ, նախագահի տեղակալ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի փետրվարի 1)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Постановление Совета Министров РСФСР от 18.06.1991 № 336 «О назначении т. Колосовского А. И. заместителем Министра иностранных дел РСФСР»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  2. Распоряжение Президента Российской Федерации от 16.09.1993 № 641-РП «Об освобождении Колосовского А.И. от должности заместителя Министра иностранных дел Российской Федерации»(չաշխատող հղում)
  3. Указ Президента Российской Федерации от 19.10.1993 № 1664 «О назначении Колосовского А.И. Постоянным представителем Российской Федерации при Отделении Организации Объединенных Наций и других международных организациях в Женеве, Швейцарская Конфедерация»(չաշխատող հղում)
  4. Указ Президента Российской Федерации от 11.12.1996 № 1664 «Об освобождении Колосовского А.И. от обязанностей Постоянного представителя Российской Федерации при Отделении ООН и других международных организациях в Женеве, Швейцарская Конфедерация»(չաշխատող հղում)
  5. Указ Президента Российской Федерации от 01.02.1992 № 100 «О присвоении А.И. Колосовскому дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]