Jump to content

Անդրեյ Սիդորենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Սիդորենկով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1984(1984-02-12)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Սիլլամյաե, Sillamäe City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Էստոնիա Կալև (Սիլլամյաե) 27 (5)
2001 Էստոնիա Նառվա Տրանս 1 (0)
2002—2008 Էստոնիա Ֆլորա 128 (10)
2002  Էստոնիա Վալգա 12 (0)
2003—2005  Էստոնիա Տերվիս 14 (0)
2003  Էստոնիա Տուլևիկ 14 (1)
2006—2007  Էստոնիա Ֆլորա-2 4 (0)
2008—2011 Դանիա Սյոններյույսկ 54 (1)
2011 Դանիա Վիբորգ 8 (0)
2012 Դանիա Ֆրեդերիսիա 17 (1)
2013 Բելառուս Գոմել 25 (0)
2014—2015 Էստոնիա Կալև (Սիլլամյաե) 55 (8)
2016— Էստոնիա Նիմմե Կալյու 57 (10)
Ազգային հավաքական
2004—2013 Էստոնիա Էստոնիա 23 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29.12.2017:

Անդրեյ Սիդորենկով (էստ․՝ Andrei Sidorenkov, փետրվարի 12, 1984(1984-02-12)[1], Սիլլամյաե, Sillamäe City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ, «Նիմմե Կալյու» ակումբի ձախ կիսապաշտպան և պաշտպան։ Հանդես է եկել Էստոնիայի ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Սիդորենկովը մեծահասակների մակարդակում ելույթներն սկսել է 2001 թվականին Սիլլամյաեի «Կալևի» կազմում, որը հանդես էր գալիս Էսիլիգայում։ Նույն թվականին «Նառվա Տրանսի» կազմում անցկացրել է մեկ հանդիպում բարձրագույն լիգայում։

2002 թվականին տեղափոխվել է Տալլինի «Ֆլորա», որտեղ այդ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում և դարձել երկրի չեմպիոն, բայց հաջորդ մրցաշրջաններում երկար ժամանակ է անցկացրել վարձավճարով՝ հանդես գալով բարձրագույն և առաջին լիգայի ակումբներում։ 2005-2008 թվականներին եղել է «Ֆլորայի» հիմնական կազմի խաղացող։

2008 թվականի օգոստոսին տեղափոխվել է դանիական «Սաններյույսկ»՝ կնքելով եռամյա պայմանագիր[2]։ Առաջին մրցաշրջանում հիմնական խաղացողը չի եղել, բայց հետո տեղ է գրավել թիմի կազմում, ընդհանուր առմամբ այնտեղ անցկացրել 54 հանդիպում և մեկ գոլ խփեց Դանիայի առաջնությունում[3]։ Դրանից հետո մասնակցել է դիտումների լեհական «Վիձևում», բայց թիմը նրան չի ընտրել[4][5]։ 2011 թվականի սեպտեմբերին եռամսյա պայմանագիր է կնքել դանիական առաջին դիվիզիոնի «Վիբորգ» ակումբի հետ[6], ձմռանը նրան առաջարկել են երկարաձգել պայմանագրի ժամկետը, բայց նա հրաժարվել է[7]։ 2012 թվականի սկզբին դիտումների է մասնակցել Բուխարեստի «Դինամոյում»[8][9], սակայն դրանից հետո վերադարձել է Դանիա և միացել առաջին դիվիզիոնի «Ֆրեդերիսիա» ակումբին, որտեղ անցկացրել է 2012 թվականը[10]։

2013 թվականին խաղացել է Բելառուսի առաջնությունում «Գոմելի» կազմում։

2014 թվականին վերադարձել է Էստոնիա, հանդես է եկել «Կալև» (Սիլլամյաե)[11] և «Նիմմե Կալյու» ակումբներում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդորենկովն ինքնագոլ է խփում 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Սլովենիայի հետ խաղում

Էստոնիայի հավաքականում նորամուտը նշել է 2004 թվականի դեկտեմբերի 2-ին Հունգարիայի դեմ խաղում[12], որն անցկացվել է Թայլանդում՝ «Թագավորի գավաթի» մրցաշարի շրջանակներում։ Հավաքականի կազմում խաղացել է 2004-2013 թվականներին, բայց հիմնական խաղացող չի եղել, այդ ընթացքում անցկացրել է 23 հանդիպում, գոլ չի խփել։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին Սլովենիայի ընտրանու հետ խաղում (0:1) դարձել է ինքնագոլի հեղինակ[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնիայի չեմպիոն (1) – 2002
  • Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2007, 2014
  • Էստոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր (3) – 2006, 2016, 2017
  • Էստոնիայի գավաթակիր (1) – 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Sidorenkov siirdus Taani kõrgliigasse». Soccernet.ee. 2008 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Andrei Sidorenkov otsib taas uut klubi» (Estonian). ERR Sport. 2011 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Sidorenkov on Poola kõrgliigaklubis testimisel» (Estonian). Postimees. 2011 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Andrei Sidorenkov naaseb Poolast testimiselt ilma lepinguta» (Estonian). ERR Sport. 2011 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Sidorenkov siirdus Taani esiliigasse» (Estonian). Postimees. 2011 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Sidorenkov otsib taas uut klubi». Postimees. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  8. «Sidorenkov testimisel Rumeenia liiderklubis» (9 February 2012) (Estonian). Soccernet.ee. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Sidorenkov jäi Rumeenias lepinguta» (Estonian). Soccernet.ee. 2012 թ․ փետրվարի 16. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Sidorenkov jätkab siiski Taanis» (27 February 2012) (Estonian). Soccernet.ee. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Андрей Сидоренков усилил эстонский «Калев»
  12. Football MATCH: 02.12.2004 Hungary v Estonia
  13. Football MATCH: 12.10.2010 Estonia v Slovenia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Սիդորենկով» հոդվածին։