Jump to content

Անիի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիի կամուրջ
Երկիր Թուրքիա և  Հայաստան
ՏեղանքԱնի
Տեսակկամուրջ և ավերակներ
Թռիչքների քանակ1
Հատում էԱխուրյան
Քարտեզ
Քարտեզ

Անիի կամուրջ, կառուցվել է X-XI դարերում, Ախուրյանի վրա։ Մանուչեի մզկիթի և Անիի Մայր տաճարի միջև ընկած հատվածում հին ճանապարհը տանում էր դեպի կամուրջ, որն ամենամեծն էր եղածներից։

Պահպանված մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված մնացորդների (հենարանները գետի աջ և ձախ ափերին) հիման վրա Թորոս Թորամանյանի առաջարկած վերակազմության նախագծի համաձայն կամուրջը եռաչքանի էր։ Միջին՝ 31,.25 մ հենամիջային չափերով կամարը շինված էր երկկենտրոն աղեղների միացումով։ Աջափնյա և ձախափնյա աչքերի ծածկը փայտաշեն էր, շարժական։

Անհրաժեշտության դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ էր քաշվում՝ կամուրջը դարձնելով անանցանելի։ Հենարանները պսակող և կամրջից բարձր գտնվող աշտարա]ային ծավալներում ամփոփված էին դարպասներով փակվող կամարային բացվածքներ։ Այս ամենի շնորհիվ Անիի գլխավոր կամրջի կառուցվածքը հնարամիտ կերպով ծառայեցվում էր[քաղաքի պաշտպանության շահերին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ. 1], Ե., 1942
  • Հարությունյան Վ. Մ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960
  • Орбели И., Путеводитель по городищу Ани, СПБ, 1910, с. 41.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 413