Jump to content

Անկշտանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անկշտանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԳավաշի գավառակ
Այլ անվանումներԱնգշտան, Անկշտան, Հանկշտանց, Հանկշտանք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն305 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունանկշտանցեցի
Ժամային գոտիUTC+3
Անկշտանց (Աշխարհ)##
Անկշտանց (Աշխարհ)

Անկշտանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Գավաշի գավառակում (ըստ ոմանց Հայոց ձոր գավառում)։ Գտնվում էր Ոստան քաղաքի մոտակայքում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը կապված է Հայկի և Բելի առասպելի հետ։ Իբր այս վայրում Հայկ նահապետը հանգիստ է առնում և անցնում։ Ուստի Հայկի մասին հարցնող զինվորներին պատասխանել են «Հայկ հանգիստ էառ և անց», որից էլ առաջացել է Հանկշտանց անունը։

Մեկ այլ տարբերակի վերծանմամբ նշանակում է «անկուշտների» գյուղ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ծառազուրկ, բայց բերրի հողեր ունեցող գյուղ։ Գյուղը կապված էր Վանա լճի առափնյա շրջանի և Վան քաղաքի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը թուրքերի կողմից կողոպուտի և ավերման է ենթարկվել 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Անկշտանցի բնակիչները մասնակցել են Վանի՝ 1915-ի պաշտպանությանը։ Նրանց մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և ապաստան գտնել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ունեցել է 14 տուն՝ 108 հայ բնակչով։ 1909 թվականին ուներ 60 տուն՝ 305 հայ բնակիչներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում պահպանվել էին միջնադարյան կառույցների՝ եկեղեցու և բնակավայրի ավերակներ։

Անկշտանցն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում էր նույնանուն վանքը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական նախակրթական վարժարան[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 277-278

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 422