Jump to content

Անոթաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անոթաբանություն
Մարդու արյան շրջանառության համակարգ Կարմիրով ներկայացված են զարկերակները, կապույտով՝ երակները։
Տեսակբժշկական մասնագիտություն
Ենթադասներքին հիվանդություններ
Լատիներեն անվանումAngiologia
Համակարգարյան շրջանառության համակարգ
Մասնագիտությունանոթաբանություն
Նկարագրված էԼեկսիկոն հանրագիտարան, 1835-1841, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան
 Angiology Վիքիպահեստում

Անոթաբանություն (հունարենից ἀγγεῖον, angeīon, «անոթ» և -λογία, -logia), բժշկական գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է արյան շրջանառության և ավշային համակարգի անոթները, այսինքն՝ խոշոր, միջին և մանր զարկերակները, երակները և ավշային անոթները[1]։

Մեծ Բրիտանիայում բժշկության այս ոլորտն ավելի հաճախ անվանում են անգիոլոգիա, իսկ ԱՄՆ-ում՝ անոթային բժշկություն։ Անոթային բժշկությունը (անգիոլոգիան) զբաղվում է ավշային և արյունատար անոթների հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարկերակային հիվանդությունները ներառում են աորտայի (անևրիզմա/դիսեկցիա) և այլ զարկերակների, օրինակ՝ ոտքերը, ձեռքերը, երիկամները, ուղեղը, աղիքները մատակարարող զարկերակների պաթոլոգիաները։ Այն ընդգրկում է նաև զարկերակային թրոմբոզը և էմբոլիան, վասկուլիտները և վազոսպաստիկ խանգարումները։ Անոթաբանությունը զբաղվում է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելմամբ, ինչպիսիք են սրտի ինֆարկտը և ինսուլտը։ Երակային հիվանդությունները ներառում են երակային թրոմբոզը, քրոնիկ երակային անբավարարությունը և երակների վարիկոզ լայնացումը։

Լիմֆատիկ հիվանդությունները ներառում են լիմֆեդեմայի առաջնային և երկրորդային ձևերը։ Գոյություն ունեն անոթային հիվանդությունների տարբեր ռիսկի գործոններ՝ ինչպիսիք են խոլեսթերինի բարձր քանակությունը, արյան բարձր ճնշումը և այլն։

Անոթային բժշկության ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոթային բժշկության (անգիոլոգիայի) ուսուցումը լավ է զարգացած հատկապես եվրոպական երկրներում։ Եվրոպական առաջին կրթական աշխատանքային խումբը ձևավորվել է 1991 թվականին Միլանում (EWMA)՝ դառնալով 1998 թվականին Եվրոպական գիտական ասոցիացիայի VAS Անոթային հետազոտությունների և կրթության կազմակերպություն, որը ներառում է մի քանի եվրոպական կրթական ծրագրեր՝ կրթաթոշակ, մագիստրոսի աստիճան, CESMA-UEMS եվրոպական դիպլոմ և հետբուհական կրթության ծրագիր։ Միացյալ Նահանգներում կան անոթային բժշկության մի քանի անկախ վերապատրաստման և տասներկու NIH ֆինանսավորվող եռամյա ծրագրեր։ 2005 թվականին Անոթային բժշկության առաջին խորհուրդը գլխավորվել է Անոթային բժշկության ամերիկյան միության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Angiology». www.merriam-webster.com. Merriam Webster Incorporated. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]