Անտարկտիկայի համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիկայի համաձայնագրի նշանը
1971 թվականին ԽՍՀՄ-ում թողարկված փոստային նամականիշ, որը խորհրդանշում է համաձայնագրի 10-ամյակը

Անտարկտիկայի համաձայնագիր (անգլ.՝ Antarctic Treaty), միջազգային համաձայնագիր, որը նախատեսում է Անտարկտիկայի ապառազմականացումը և միջուկային զենքի օգտագործման և փորձարկման արգելքը՝ մայրցամաքի ողջ տարածքում։ Համաձայնագիրը կնքվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1961 թվականի հունիսի 23-ին՝ 12 նախնական մասնակից երկրների ստորագրման արդյունքում։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնագրի գլխավոր նպատակը Անտարկտիկայի ողջ մարդկության շահերից բխող գործողությունների համար օգտագործելն է։ Բացի այդ, համաձայնագիրը երաշխավորում է գիտական հետազոտությունների ազատությունը և կարևորում միջազգային համագործակցության ապահովումը։ Արգելվում են ցանկացած տիպի միջուկային պայթյունների իրականացումը և ռադիոակտիվ նյութերի թաղումը մայրցամաքի տարածքում։ 1982 թվականին, որպես համաձայնագրի մի մաս և 9-րդ հոդվածի իրագործում, ուժի մեջ է մտել «Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանման կոնվենցիա» (ԱԾԿՌՊ)[1]։ Համաձայնագրի կետերի և դրույթների պահպանումն ապահովում է «ԱԾԿՌՊ կոմիտեն», որի շտաբկայանը գտնվում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարթ քաղաքում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին համաձայնագիրը ստորագրել են 46 պետություններ, որոնց 28-ը համարվում են կոնսուլտատիվ կողմեր։ Համաձայնագրի շրջանակներում մասնագետները առանձնացնում են պետությունների երեք հիմնական խմբեր[2]՝

Համաձայնագրի մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական մասնակից երկրները նշված են թավատառ։

Երկիր Խորհրդակցական ձայնի իրավունք Ստորագրման ամսաթիվ
Ավստրալիա Ավստրալիա Այո 23 հունիս, 1961
Ավստրիա Ավստրիա 25 օգոստոս, 1987
Արգենտինա Արգենտինա Այո 23 հունիս, 1961
Բելառուս Բելառուս 19 հուլիս, 2006
Բելգիա Բելգիա Այո 23 հունիս, 1961
Բուլղարիա Բուլղարիա Այո 11 սեպտեմբեր, 1978
Բրազիլիա Բրազիլիա Այո 16 մայիս, 1975
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Այո 23 հունիս, 1961
Վենեսուելա Վենեսուելա 24 մարտ, 1999
Հունգարիա Հունգարիա 27 հունվար, 1984
Գվատեմալա Գվատեմալա 31 հուլիս, 1991
Գերմանիա Գերմանիա Այո 5 փետրվար, 1979
Հունաստան Հունաստան 8 հունվար, 1987
Դանիա Դանիա 20 մայիս, 1965
Հնդկաստան Հնդկաստան Այո 19 օգոստոս, 1983
Իսպանիա Իսպանիա Այո 31 մարտ, 1982
Իտալիա Իտալիա Այո 18 մարտ, 1981
Կանադա Կանադա Այո 4 մայիս, 1988
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Այո 8 հունիս, 1983
Կոլումբիա Կոլումբիա 31 հունվար, 1989
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 21 հունվար, 1987
Կուբա Կուբա 16 օգոստոս, 1984
Մալայզիա Մալայզիա 31 հոկտեմբեր, 2011
Մոնակո Մոնակո 30 մայիս, 2008
Մոնղոլիա Մոնղոլիա 23 մարտ, 2015
Նիդերլանդներ Նիդերլանդներ Այո 30 մարտ, 1967
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Այո 23 հունիս, 1961
Նորվեգիա Նորվեգիա Այո 23 հունիս, 1961
Պակիստան Պակիստան 1 մարտ, 2012
Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա 16 սեպտեմբեր, 1975
Պերու Պերու Այո 10 ապրիլ, 1981
Լեհաստան Լեհաստան Այո 23 հունիս, 1961
Պորտուգալիա Պորտուգալիա 29 հունվար, 2010
Հարավային Կորեա Հարավային Կորեա Այո 28 հունվար, 1986
Ռուսաստան Ռուսաստան Այո 23 հունիս, 1961
Ռումինիա Ռումինիա 15 սեպտեմբեր, 1971
Սլովակիա Սլովակիա 1 հունվար, 1993
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Այո 23 հունիս, 1961
Թուրքիա Թուրքիա 24 հունվար, 2006
Ուկրաինա Ուկրաինա Այո 28 հոկտեմբեր, 1992
Ուրուգվայ Ուրուգվայ Այո 11 հունվար, 1980
Ֆինլանդիա Ֆինլանդիա Այո 15 մայիս, 1984
Ֆրանսիա Ֆրանսիա Այո 23 հունիս, 1961
Չեխիա Չեխիա Այո 14 հունիս, 1962
Չիլի Չիլի Այո 23 հունիս, 1961
Շվեյցարիա Շվեյցարիա 24 ապրիլ, 1984
Շվեդիա Շվեդիա Այո 21 հունվար, 1987
Էկվադոր Էկվադոր Այո 15 սեպտեմբեր, 1987
Էստոնիա Էստոնիա 17 մայիս, 2001
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Այո 23 հունիս, 1961
Ճապոնիա Ճապոնիա Այո 23 հունիս, 1961

2015 թվականի ապրիլ ամսվա դրությամբ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Конвенция АНТКОМ (полный текст)
  2. Gateway House, Who Will Control the Antarctic? — Fair observer, 17 հունվար 2013 года.(անգլ.)
  3. «Parties». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկայի համաձայնագիր» հոդվածին։