Աշոտ Ներսիսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ներսիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ներսիսյան
«Ոսկե ցլիկը» ֆիլմից, 1955
Ծնվել էհոկտեմբերի 14 (27), 1904[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 21, 1984(1984-05-21) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Աշոտ Պավելի (Պարույրի) Ներսիսյան (հոկտեմբերի 14 (27), 1904[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 21, 1984(1984-05-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան։ 1927 թվականին խաղացել է Երևանի, 1928-1932 թվականներին՝ Լենինականի, 1932-1945 թվականներին՝ Բաքվի, 1945 թվականից՝ Սունդուկյանի անվան թատրոններում։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»)
  • Բելոգուբով, Տիխոն (Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Ամպրոպ»)
  • Հարրի (Սիմոնովի «Ռուսական հարց»)
  • Գզիր (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է «Հայֆիլմ», «Ադրբեջանֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ» ստուդիաներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 257.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 257