Jump to content

Ավետիք Իսահակյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Իսահակյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1944(1944-11-27)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ, համալսարանի դասախոս և բանասեր
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան
ԱմուսինՌուզան Սարյան
Ծնողներհայր՝ Վիգեն Ավետիքի Իսահակյան[2]
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ
 Avetik Isahakyan (Litterateurs) Վիքիպահեստում

Ավետիք Վիգենի Իսահակյան կամ Ավիկ Իսահակյան (նոյեմբերի 27, 1944(1944-11-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1977)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)։

Ավետիք Իսահակյանի թոռը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիկ Իսահակյանը ծնվել է 1944 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, այնուհետև` Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է բնագրագիտության բաժնի վարիչ, 2008 -2015 թթ.` ինստիտուտի տնօրեն։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, դասավանդել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2000 թվականից ղեկավարում է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը։ 1973 թվականից լույս են տեսել Ավիկ Իսահակյանի երկերի ժողովածուները։ Հեղինակ է գրքերի, բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրությունների[4][5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարև՛, Վարպետ, Երևան, 2008։
  • Ավետիք Իսահակյանի պոեմները, Երևան, 2007։
  • Ավետիք Իսահակյան, Գիտական կենսագրություն (հատոր 1), Երևան, 2000։
  • Ավետիք Իսահակյանը և Ռուսաստանը, Մոսկվա, 1988։
  • Ավետիք Իսահակյանի արձակը (մենագրություն), Երևան, 1975։
  • «ՎԵՐՆԱՏԱՆ» ԶԱՎԱԿՆԵՐԸ(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6485
  2. 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. https://www.president.am/hy/decrees/item/4918/
  4. Ավիկ Իսահակյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
  5. Baghdasaryan, Aram. «AV Production - Ավիկ Իսահակյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։