Ավետիք Չալաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Չալաբյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1972(1972-11-21) (51 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1994) և Հյուսիսային Կարոլինայի համալսարան (2001)
Մասնագիտությունֆիզիկոս և բիզնես-մենեջեր
ԱշխատավայրՄակՔինզի

Ավետիք Մկրտչի Չալաբյան (1972 թվական, նոյեմբերի 21, Երևան), հայ հասարակական-քաղաքական գործիչ[1]։ 2012 թվականից սկսած Հայաստանում հանդես է գալիս մի շարք հասարակական նախաձեռնություններում և 2018թ.սկսած ղեկավարում մի շարք ընդդիմադիր նախաձեռնություններ[2][3][4]։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Չալաբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ստացել է գործարար կառավարման մագիստրոսի (MBA) կոչում նաև Հյուսիսային Կարոլինայի Համալսարանից[5]։

Նախկինում Չալաբյանը աշխատել է ՄակՔինզի միջազգային խորհրդատվական ընկերությունում որպես ավագ գործընկեր՝ 2010-ից 2015 թվականներին ղեկավարելով ՄակՔինզի մետաղագործական և հանքաարդյունաբերական գործունեությունը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում[6], իսկ 2015-ից 2020 թվականներին՝ ամբողջ աշխարհում[7]։

Եղել է Նիդեռլանդներում տեղակայված մետաղների և հանքարդյունաբերության խոշոր միջազգային ընկերության՝ Metinvest-ի տնօրենների խորհրդի անդամ։ Նախկինում աշխատել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՀԿ-ի գործերի վարչության պետի պաշտոնում։

Չալաբյանը «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ է[8]։ Նա նաև որպես խորհրդի անդամ է Repat Armenia և այլ սոցիալական և բարեգործական նախաձեռնություններում։

Հասարակական ու քաղաքական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012թ. հանդիսացել է Repat Armenia նախաձեռնության հիմնադիրներից[9]։

2014թ. հանդիսացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հիմնադիրներց[10]։

2018թ. հանդիսացել է «Ազգային օրակարգ» կուսակցության 6 հիմնադիրներից մեկը[11]։ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ներգրավված է եղել մի շարք ընդդիմադիր նախաձեռնություններում, ինչպես օրինակ ի պաշտպանություն Արցախի իրականացված «Համախմբում» նախաձեռնությունը[12][13]

2022 թվականի մայիսին ընդդիմության ցույցերի ժամանակ կալանավորվել է հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին ենթադրաբար նյութապես շահագրգռելու մեղադրանքով[14]։ Ազատ է արձակվել 2022 հուլիսին՝ գրավի դիմաց[15]։

2023 թվականին հանդիսացել է Հայաքվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն նախաձեռնողներից և շտաբի համակարգողը[16]։

Իր ելույթներում և հոդվածներում հիմնականում անդրադառնում է անվտանգային և ռազմաքաղաքական հարցերին[17]։ Քաղաքական դիրքորոշումների հիմնական մասը վերաբերում է ՀՀ անվտանգային համակարգին[18], տեխնոլոգիական զարգացմանը[19], պետության ռազմավարության մշակմանը[20], Արցախին[21] և Հայոց ցեղասպանություն պահանջատիրությանը[22]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 4 զավակ[23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի ամենամեծ մարտահրավերը կոռուպցիան է. Ավետիք Չալաբյան».
  2. «Կառավարության շենքից անընդհատ մեջքից խփում են բանակին. Ավետիք Չալաբյան».
  3. «Ազգային կոմիտեն որպես այդպիսին՝ այն առաքելության համար որ կազմավորվել էր, այլևս սպառված է.Ավետիք Չալաբյան».
  4. ««Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան».
  5. ««ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ».
  6. «Avetik Chalabyan: Senior Partner, Metals & Mining, McKinsey & Company, United States of America».
  7. «Avetik Chalabyan: Board Member».
  8. «Ավետիք Չալաբյան Հանրային գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր».
  9. «About Us». Repat Armenia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. Հակոբյան, Թագուհի (2018 թ․ դեկտեմբերի 24). ««ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ» ՕՐԱԿԱՐԳ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ». hraparak.am.
  11. «Ստեղծվել է ընդդիմադիր «Ազգային օրակարգ» կուսակցություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. ««Համախմբում» շարժման հայտարարությունը՝ ի աջակցություն Արցախի ԱԺ հայտարարության». Hetq.am. 2022 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. «Համախմբում» շարժումը պահանջում է վարչապետի և պաշտպանության նախարարի հրաժարականը, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին
  14. «Ավետիք Չալաբյանը կալանավորվել է».
  15. «Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց».
  16. Պատերազմի մասին խոսակցությունները կեղծիք են. «ՀայաՔվե»-ի համակարգող, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին
  17. «Ավետիք Չալաբյան». Mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  20. «Ինչպես արդիականացնել մեր պետությունը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. «Արցախը մենք ենք» Ավետիք Չալաբյան, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին
  22. «Այն, ինչ անում է Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն է. Ավետիք Չալաբյան». Politik.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  23. «Ինչպիսի՞ն է Ավետիք Չալաբյանի ընտանիքը».
  24. «Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ».