Jump to content

Արամ Մանուկյան (ՀՀՇ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Մանուկյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1957(1957-03-09) (67 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ (1978)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքփոխնախագահ ՀԱԿ-ում
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայ ազգային կոնգրես

Արամ Վիգենի Մանուկյան (մարտի 9, 1957(1957-03-09), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, եղել է ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահն է[1]։

1978 թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկայի բաժինը։ 1978-1988 թթ. ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ Գուգարքի շրջանում։ 1984 թվականից աշխատել է «Ավտոմատիկա» ԳԱՄ-ում որպես ինժեներ։

Հայոց համազգային շարժմանը միացել է 1988 թ.։ 1990 թ․ ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի և անկախության վերածնունդը։ 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր, Գիտության, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1994 թվականին ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ։ 1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1997-1999 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ։

1999-2002 թթ աշխատել է Երևանի Կենտրոն համայնքում՝ կրթության և մշակույթի բաժնի պետ։ Հեղինակ է մի շարք ՀՀ օրենքների։

Բազմաթիվ անգամ Հայաստանը ներկայացրել է միջազգային կազմակերպություններում և բանակցություններում։ 2003-2010 թթ աշխատել է Առևտրի միջազգային կազմակերպությունում, Եվրամիության Tacis ծրագրում և Եվրոպական կրթական հիմնադրամում, որպես Հայաստանյան ծրագրերի խորհրդական և փորձագետ։

2007 թ. միացել է ակտիվ դերակատարում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր-հակաիշխանական շարժման մեջ։ 2010 թ. հուլիսի 17-ին ՀՀՇ 16-րդ համագումարում ընտրվել է կուսակցության վարչության նախագահ։ 2012-2017 թթ․-ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր։ 2013 թ. ապրիլի 13-ին արդեն վերանվանված ՀԱԿ համագումարում ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ 2014 թ․ հարձակման է ենթարկվել <<Շմայսի>> թիկնապահների կողմից Սերժ Սարգսյանին հանրահավաքի ընթացքում հայհոյելու համար։ 2012-2015 թթ մասնակցել է ընդդիմադիր եռյակ դաշինքի պայքարին։ Դասախոսում է մի շարք միջազգային կազմակերպություններում, բազմաթիվ աշխատությունների և հոդվածների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տեսանյութեր հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
Նախորդող
Արարատ Զուրաբյան
ՀՀՇ վարչության նախագահ
Արամ Մանուկյան

2010 հուլիսի 17-2013
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Լևոն Տեր-Պետրոսյանը որպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ