Jump to content

Արգենտինայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգենտինայի տնտեսություն
Բուենոս Այրեսի կենտրոնական բիզնես շրջան
Առևտրային կազմակերպություններԱռևտրի համաշխարհային կազմակերպություն (WTO)

Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա (Mercosur)
Prosur
Հարավամերիկյան ազգերի միություն (Unasur)

G-20
Վիճակագրություն
ՀՆԱ631 133 384 439,94 $[1]
ՀՆԱ-ի աճ−2,3 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով14 398 $[3]

Արգենտինան ագրարային-ինդուստրիալ երկիր է, Լատինական Ամերիկայի զարգացած երկրներից մեկը։ Նրա տնտեսությանը բնորոշ են հիմնական ճյուղերի ենթարկումը արտասահմանյան կապիտալին, կախումը արտաքին շուկայից և ագրարային հարաբերությունների հետամնացությունը։ 19-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական երկրներում գյուղատնտեսական մթերքների պահանջարկի ավելացման ազդեցությամբ ձևավորվեց Արգենտինայի միակողմանի գյուղատնտեսական մասնագիտությունը։ 20-րդ դարի սկզբին Արգենտինան դարձավ աշխարհի հացահատիկային և անասնապահական մթերքների արտադրության խոշոր կենտրոններից մեկը։ Արտասահմանյան կապիտալի ներթափանցումը Արգենտինային դրեց կախյալ վիճակի մեջ։ Արգենտինայում օտարերկրյա մասնավոր կապիտալ ներդրումները կազմում էին 2,5 մլրդ. դոլար, որի 50 % բաժին էր ընկնում ԱՄՆ-ին, 20 % Մեծ Բրիտանիային և 15 % Իտալիային։ Օտարերկրյա կապիտալը վերահսկում է անասունների սպանդի 30 %, մսի արտադրության 80 %, նավթամթերքների ներքին շուկայի 39 %, կաուչուկի արտադրության 85 %, ցեմենտի 50 %, ավտոմեքենաների 90 %, տրակտորների 100 %, ողջ դեղագործական արդյունաբերությունը և արհեստական թելի արտադրությունը։

Արգենտինայի էկոնոմիկայի կառուցվածքում զգալի տեղաշարժեր կատարվեցին երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած և նրանից հետո։ Դա արտահայտվեց առաջին հերթին արդյունաբերության նոր ճյուղերի ստեղծմամբ, որով և արդյունաբերական արտադրանքի արժենքը գերազանցեց գյուղատնտեսական արտադրանքի արժեքին։ 1971 թվականին համախառն ազգային արդյունքն ավելացավ 3,8 %-ով և կազմեց 1426 մլրդ. պեսո (1960 թվականի գներով)։ Նույն թվականին համախառն ազգային արդյունքի 13,5 % տվել են գյուղատնտեսությունն ու ձկնորսությունը, 44 % արդյունաբերությունը, տրանսպորտը և կապը 7,5 %, առևտուրը` 17,8 %, պետական ադմինիստրացիան, կոմունալ և այլ ծառայությունները` 17,2 %։ Սակայն աշխատանքի միջազգային բաժանման մեջ առաջվա պես Արգենտինայի տեղը որոշվում է գյուղատնտեսության արտադրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զգալի չափով աճեց պետական-կապիտալիստական սեկտորը։ Արգենտինայի պետական խոշորագույն ընկերությունը «Յասիմեթոս պետրոլիֆերոս ֆիսքալեսն» է, որի տնօրինության տակ են գտնվում բոլոր նավթահանքերը։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարաբուծությունն Արգենտինայի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առաջատար դիրքեր է գրավում։

Արգենտինայի հողատարածության 94,6 % գտնվում է խոշոր հողատերերի ձեռքում։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման մակարդակով Արգենտինան Լատինական Ամերիկայում գրավում է առաջին տեղերից մեկը։ Սակայն խոշոր հողատիրության տիրապետությունը և օտարերկրյա կապիտալի կողմից գլխավոր ճյուղերի զավթումը արգելակում են երկրի տնտեսական զարգացումը։ Պահպանվել են հողի վարձակալման մինչկապիտալիստական ձևերը։ Գյուղատնտեսության մեջ տիրապետող է անասնապահությունը։ 1972 թվականին Արգենտինայում կար 51 մլն. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 47 մլն. ոչխար, 4մլն. խոզ և 3,8 մլն. ձի։ Գլխավորապես բուծում էին մսատու խոշոր եղջերավոր անասուններ, որոնց 4/5 գտնվում էր Պամպայում։

Գլխավոր հացահատիկային կուլտուրան ցորենն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Արգենտինան գրավում է առաջին տեղերից մեկը աշխարհում։ Արգենտինան առաջնակարգ տեղ է գրավում աշխարհում նաև կերային կուլտուրաներով և արտահանությամբ։ Անտառներով ծածկված է երկրի տերետորիայի 1/4 մասը։ Անտառատնտեսությունը զարգացած է Միջգետային և Գրան Չակոյի շրջաններում։ Արգենտինայի գյուղատնտեսությունը գրեթե ամբողջությամբ բավարարում է սեփական սննդի կարիքները, լինելով գյուղատնտեսական առաջատար արտահանողներից մեկը[4]։ Արգենտինան զբաղեցնում է երկրորդ տեղը Հարավային Ամերիկայում[5] և երրորդ տեղը ամբողջ աշխարհում սոյայի արտադրության և արտահանման համար[6]։ Գյուղատնտեսությունը նաև մասնագիտանում է ոչխարաբուծության ոլորտում, որը երկրորդ խոշոր արդյունաբերությունն է։ Որոշ նշանակություն ունի բանջարեղենի և միրգների արտադրությունը, որը կազմում է արտահանման 3% -ը։ Խնձորի և տանձի արտադրության կենտրոնները գտնվում են Պատագոնիայի գյուղական վայրերում, հյուսիս-արևելյան շրջաններում արտադրվում են շաքար, ցիտրուս և ծխախոտ, իսկ արևելքում զարգանում է անասունների արդյունաբերությունը։ Տարածաշրջանը հանդիսանում է նաև առաջին գինի արտադրողը Լատինական Ամերիկայում և չորրորդն աշխարհում[7].:

Հանքարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինան գազի արտադրությամբ առաջատար երկիր է։

Արգենտինայի երկրորդ արտահանման գիծը հանդիսանում է բենզինը, բնական գազը և նավթաքիմիական արտադրանքը, որը կազմում է ընդհանուր արտահանման 20%-ը։ Հիմնական հանքավայրերը գտնվում են Պաթագոնիայում, Կույոյում և հյուսիսում, Նյուքուենում գտնվում է ածխաջրածնային արտադրության գոտու կենտրոնը։ Պատմականորեն Արգենտինայում հանքանյութերի արդյունահանումը աննշան էր, սակայն վերջին տասնամյակում սկսեց աճել `հիմնականում հանքաքարերի` ոսկու, պլատինի, ցինկի, մարգանիքի, ուրանի, պղնձի և ծծմբի շնորհիվ։ Հանքային ռեսուրսները կենտրոնացած են Կորդիլերի մոտ `4500 կմ երկարությամբ։ 1996 թվականին արտահանված արդյունաբերական հումքի արտահանումը բերել է 200 միլիոն դոլար, իսկ 2004 թվականին`1200 միլիոն դոլար, ինչը կազմում է ընդհանուր ծավալի ավելի քան 3 %-ը[8]։

Ձկնաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինյան ծովը գտնվում է ծովային հարթակում և ծովային ռեսուրսներով չափազանց հարուստ է։ Սկզբում ձկնորսությունը զարգանում էր որպես երկրորդական արդյունաբերություն, սակայն 1990-ական թվականներին ճգնաժամի պատճառով արտահանումը նվազեց 2-3 %-ով։ 2010 թվականը ձկների արտահանման ռեկորդային տարի էր (1,33 մլրդ դոլար)։ Մինչև հիմա երկիրը օգտագործում է ձկների 5-7 %-ը, քանի որ Արգենտինայի սնունդը կապվում է մսի հետ։

Անտառային արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիզմը Արգենտինայի տնտեսության գերակա ճյուղերից է։

Արգենտինայի անտառների տարածքը մինչ օրս 33 միլիոն 190 հազար հեկտար է, երկիրը կորցրել է իր անտառների մոտ 70 տոկոսը վերջին 100 տարվա ընթացքում[9]։ Փայտանյութի և կահույքի հիմնական արտադրությունը հիմնված է սոճու և էվկալիպտի վրա։ Արտադրական կենտրոններ են հանդիսանում Մեսոպոտամյան նահանգները։ Արտահանումը կազմում է ընդհանուր ծավալի 2% -ը։

Արտադրություն և շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական արտադրանքը հիմնական ոլորտն է ՀՆԱ-ում կազմում է մոտավորապես 23 տոկոսը (2005 թ.): թվականի տվյալներով այս ոլորտում աշխատում էր բնակչության 12 %-ը։ Թեև արդյունաբերական արտադրությունն ուղղված էր փոփոխության, ավտոմոբիլային արդյունաբերությունը կազմել է արտահանման մոտ 7%, իսկ մետալուրգիան 3%։ Այլ կարևոր ոլորտներ են տեքստիլի, կոշկեղենի, սնունդի, քիմիական նյութերի, թղթի, փայտանյութի և փայտամշակման արտադրությունը։ Բուենոս Այրեսը երկրի կարևորագույն արդյունաբերական գոտիներից մեկն է, որտեղ Արգենտինայի արտադրության մեծ մասն է կենտրոնացած։ Այլ կարևոր կենտրոններ են հանդիսանում Կորդովան, Տուկուման, Մենդոսան և Սան Լուիսը։

Տարածաշրջանային զարգացման ընդհանուր հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնդեր (FONDER) ծրագիրը, որը ղեկավարում է Կրիստինա Ֆերնանդեսը, ամրապնդում է տարածաշրջանային արտադրական գործընթացները[10]։

Արտաքին տնտեսական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվետվություն, 2007.
Տնտեսական աճը 1991—2011 թթ։

Արգենտինան արտահանում է գյուղատնտեսության և արտադրանքի 15-20 %-ը։ Արտահանության 90 %-ը կազմում են գյուղատնտեսության մթերքները։ Ներմուծման մեջ գերակշռում են մեքենաները և սարքավորումները։ 1970 թվականին արտահանությունը կազմել է 1775 մլն. դոլար, ներմուծումը 1710 մլն. դոլար։ Արգենտինայի արտաքին առևտրում կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ն, Անգլիան, Իտալիան, Ֆրանսիան[11]։ Արագորեն զարգանում է առևտուրը Ճապոնիայի հետ։ Ներմուծման կազմը բաժանված է միջանկյալ ապրանքների, արտադրության միջոցների, արտադրության միջոցների և պարագաների, սպառողական ապրանքների, ուղևորային տրանսպորտային միջոցների, վառելիքի և քսայուղերի կարևորությամբ[12]։ 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի սկզբից ի վեր արտահանումը նվազել է 56.060 մլն դոլարով, իսկ ներմուծումը `35.214 մլն դոլար[13]։

Բնակչության եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի նվազագույն աշխատավարձը Լատինական Ամերիկայում ամենաբարձրներից մեկն է։ 2018 թվականին նվազագույն աշխատավարձը կազմում է 10,000 պեսո (401,2 դոլար)։ Արգենտինայում միջին աշխատավարձը 2018 թվականին կազմում է 26.163 պեսո ($ 1049.65):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Bank Open DataWB.
  2. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  4. Сельское хозяйство Аргентины| fb.ru
  5. The Promise and the Perils of Agricultural Trade Liberalization. Lessons from Latin America | Mamerto Pérez, Sergio Schlesinger, and Timothy A. Wise with the Working Group on Development and Environment in the Americas
  6. «Alternative financing model for agriculture investment in Argentina|John Kennedy|Alternative Latin Investor». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  7. «La Franco Argentine». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  8. Ministerio de Economía
  9. «My Argentina — Аргентина теряет леса». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  10. F.O.N.D.E.R.
  11. Импорт по странам — INDEC (архив excel)
  12. «Импорт — INDEC (архив excel)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  13. Глава МИД России совершит официальный визит в Аргентину Արխիվացված 2014-08-09 Wayback Machine // ИА REGNUM

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի տնտեսություն» հոդվածին։