Jump to content

Արմեն Խոստիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Միսակի Խոստիկյան
Ծնվել էմայիսի 22, 1929
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 22, 2003
(74 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1955–1998
ԺանրերԿատակերգություն,
Դրամա
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
և Մովսես Խորենացու մեդալ

Արմեն Միսակի Խոստիկյան (մայիսի 22, 1929(1929-05-22), Երևան, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2003(2003-07-22), Երևան, Հայաստան), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ նշանավոր դերասան և կատակերգու։

Մովսես Խորենացու մեդալակիր։ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1984

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրս)։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։

1951 թվականից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։

1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։

Արմեն Խոստիկյանի «Աբելիկի արկածները» պիեսը 1981 թվականին բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խաղացել է հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։

1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1987 թվականին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

Մահացել է Երևանում։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]