Jump to content

Արմեն Մարգարյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարգարյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1956(1956-10-12) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1978)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2004)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Ծնողներհայր՝ Ստեփան Մարգարյան

Արմեն Ստեփանի Մարգարյան (հոկտեմբերի 12, 1956(1956-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005):

Ստեփան Մարգարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարգարյանը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքում։ 1973-1978 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը` «Գյուղմեքենայացում» մասնագիտությամբ։ 1978-1983 թվականներին աշխատել է Աբովյանի մեքենամելիորատիվ կայանում՝ որպես ինժեներ-տեխնոլոգ[1]։ 1983-1986 թվականներին եղել է Աբովյանի շրջանի գյուղտեխնիկայի նորոգման արհեստանոցում ավագ ինժեներ-տեխնոլոգ։ 1997-1999 թվականներին հայկական գյուղատնտեսական ակադեմիայում համատեղությամբ աշխատել է Ճարտարագիտական ֆակուլտետում՝ որպես դեկան։ 1989-2007 թվականներին եղել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոնի պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս։ 2008 թվականին եղել է ՀԱԱՀ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական ճարտարատեխնիկական համալիր ծառայության ու էներգախնայողական տեխնոլոգիաների և մեքենաների մշակման հարցերին։ Համահեղինակ է «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում» (2001) և «Օրգանական պարարտանյութերի արտադրության, օգտագործման տեխնոլոգիաները և մեքենաների համակարգը» (2001) ուսումնական ձեռնարկների։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, այդ թվում՝ մենագրությունների, 3 գրքի համահեղինակ, 10 գյուտի արտոնագիր, մեթոդական ցուցումներ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 011 «Ագրոնոմիա» մասնագիտությամբ դոկտորական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում։ Մեթոդական ցուցումներ «Մեքենատրակտորային ագրեգատի կազմի որոշումը և աշխատանքային ռեժիմի ճշտումը» առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար, Պապյան Սերյոժա Խաչատուրի, Աղասարյան Ա. Ջ, Մարգարյան Ա. Ս., Աթոյան Ք. Գ.: ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոն։ Երևան, ՀԱԱՀ, 2014[3]։
  • Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում։ Ուսումնական ձեռնարկ, Աղասարյան Արտյուշա Ջավադի, Պապյան Սերյոժա Խաչատուրի, Մարգարյան Արմեն Ստեփանի, Ղուկասյան Միշա Մաթևոսի։ Երևան, «Մեկնարկ» ՍՊԸ, 2008[4]։
  • Գյուղատնտեսության ինժեներատեխնիկական ծառայության միասնական համակարգի ստեղծման գիտական հիմունքները, Երևան, Ասողիկ, 2002[5]։
  • Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում (Ուսումնական ձեռնարկ գործնական և ինքնուրույն աշխատանքների կատարման համար), Աղասարյան Արտյուշա Ջավադի, Պապյան Սերյոժա Խաչատուրի, Խաչատրյան Արմեն Ցոլակի, Մարգարյան Արմեն Ստեփանի։ Երևան, Ասողիկ հրատարակչություն, 2001[6]։
  • Գոմաղբի մշակման եղանակները և մեքենասարքավորումները (Հանձնարարականներ և խորհուրդներ անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար), Մարգարյան Արմեն Ստեփանի, Ղազարյան Ալբերտ Ռոբերտի, Խլղաթյան Խաչիկ Էդիկի, Դարբինյան Նարա Հակոբի։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, Ասողիկ, 2001[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 57։
  2. Administrator. «Մարգարյան Արմեն Ստեփանի». anau.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  3. Պապյան, Սերյոժա Խաչատուրի; Աղասարյան, Ա Ջ; Մարգարյան, Ա Ս (2014). Աթոյան, Ք Գ (ed.). Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում։ Մեթոդական ցուցումներ "Մեքենատրակտորային ագրեգատի կազմի որոշումը և աշխատանքային ռեժիմի ճշտումը" առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան. Երևան: ՀԱԱՀ. ISBN 9789939547541.
  4. Աղասարյան, Արտյուշա Ջավադի; Պապյան, Սերյոժա Խաչատուրի; Մարգարյան, Արմեն Ստեփանի (2008). Ղուկասյան, Միշա Մաթևոսի (ed.). Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: "Մեկնարկ" ՍՊԸ. ISBN 9789994121342.
  5. Մարգարյան, Արմեն Ստեփանի (2002). Գյուղատնտեսության ինժեներատեխնիկական ծառայության միասնական համակարգի ստեղծման գիտական հիմունքները. Երևան: Ասողիկ. ISBN 9789993074779.
  6. Աղասարյան, Արտյուշա Ջավադի; Պապյան, Սերյոժա Խաչատուրի; Խաչատրյան, Արմեն Ցոլակի; Մարգարյան, Արմեն Ստեփանի, eds. (2001). Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում։ Ուսումնական ձեռնարկ գործնական և ինքնուրույն աշխատանքների կատարման համար. Երևան: Ասողիկ. ISBN 9789993074113.
  7. Մարգարյան, Արմեն Ստեփանի; Ղազարյան, Ալբերտ Ռոբերտի; Խլղաթյան, Խաչիկ Էդիկի; Դարբինյան, Նարա Հակոբի; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2001). Գոմաղբի մշակման եղանակները և մեքենասարքավորումները։ Հանձնարարականներ և խորհուրդներ անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար. Երևան: Ասողիկ. ISBN 9789993074236.