Jump to content

Արմեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Պողոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Պողոսյան
ԿեղծանունՊարխաչ
Ծնվել էհոկտեմբերի 3, 1947(1947-10-03) (76 տարեկան)
ԾննդավայրԱրևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ և քանդակագործ

Արմեն Պողոսյան (հոկտեմբերի 3, 1947(1947-10-03), Արևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայտնի է նաև Պարխաչ մականունով), հայազգի նկարիչ, բանաստեղծ և քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, կրթությամբ նկարիչ-քանդակագործ է։ Մանսակցել է Արցախյան շարժմանը և պատերազմին։ 1999 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մինչ օրս բնակվում է այնտեղ։ Հեղինակն է մի շարք կտավների, 33 կոթողների և գրքերի։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քարե դուռ», (2005)
  • «Քարե թռչուն», (2006)
  • «Այբբենական ընթերցարան», մանկական պատկերագիրք, (2011)
  • «Կարոտի նկանակ», (2013)
  • «Արյան առասպել», (2013)
  • «Զորավար Անդրանիկ», (2014)
  • «Վանքի հրաշքը», (2016)
  • «Լույս ստվերի առեղծվածը» (Նեմրութ), (2016)