Արմինա Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմինա Ռոբերտի Նալբանդյան
Արմինա Ռոբերտի Նալբանդյան
Ծնվել էհուլիսի 15, 1967 (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՄասնագիտությունՎիրաբույժ, ազատամարտիկ
ԱշխատանքԲժշկական ծառայության ավագ լեյտենանտ
Պարգևներ և
մրցանակներ
ԼՂՀ «Արիության համար» մեդալ,

Արմինա Ռոբերտի Նալբանդյան(ծնվել է 1967 թվականի հուլիսի 15-ին, Երևանում), վիրաբույժ, ազատամարտիկ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1989

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1983 թթ․ սովորել և ավարտել է Երևանի Կամոյի անվան միջնակարգ դպրոցը։ 1983 թ․–ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որը ավարտել է 1989 թ․։ 1989-1992 կլինիկական օրդինատուրան անցել է Երևանի հանրապետական հիվանդանոցում (այժմ՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն)։ 1992 թվականից մինչ այժմ աշխատում է Երևանի հանրապետական հիվանդանոցի (այժմ՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն) 2-րդ վիրաբուժական բաժանմունքում։

Արմինա Ռոբերտի Նալբանդյանը՝ կամավորական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու՝ Ա. Խաչատրանի հետ 1993 թվականի գարնանը կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան։ Ամուսնու զոհվելուց հետո «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հենակետում ղեկավարել է ռազմադաշտային շարժական հոսպիտալի աշխատանքները։ Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանությանը։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։