Jump to content

Արտեմիո Կրուսի մահ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմիո Կրուսի մահ
իսպ.՝ La muerte de Artemio Cruz
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԿառլոս Ֆուենտես
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Բնագիր լեզուիսպաներեն և մեքսիկական իսպաներեն
ՏեսարանՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀրատարակչությունFondo de Cultura Económica?
Հրատարակվել է1962

«Արտեմիո Կրուսի մահը» (իսպ.՝ La muerte de Artemio Cruz), մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսի վեպը, որը հրատարակվել է 1962 թվականին։ Այս գրքում Կառլոս Ֆուենտեսը ներկայացնում է ժամանակակից Մեքսիկայի դաժան քաղաքական և տնտեսական պատմության ակնարկ։ «Արտեմիո Կրուսի մահը» գրողի ամենանշանակալի ստեղծագործություններից է։ Սա մի անօթևան տղայի՝ երիտասարդ իդեալիստ հեղափոխականի կյանքի պատմություն է, որը դառնում է կապիտալիստական Մեքսիկայի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտեմիո Կրուսի մահը» էպիկական պատմություն է՝ բազմաթիվ իրադարձություններով և կերպարներով, սակայն գլխավոր հերոսը մահամերձ մուլտիմիլիոնատեր Արտեմիո Կրուսն է, և միակ իրադարձությունը, որի վրա սևեռված է հեղինակի ուշադրությունը, նրա կյանքն է, որը նա հիշում է մինչև մահ[2]։

Վեպի հերոսը մահվան մահճում վերհիշում է իր կյանքի կարևորագույն փուլերը, հատկապես մեքսիկական հեղափոխության ժամանակները։ Այս պայքարից հետո նա աստիճանաբար կորցնում է իր իդեալներն ու միակ կնոջ սերը, ով իսկապես սիրում էր իրեն։ Հետո նա ամուսնանում է հողատիրոջ դստեր հետ և օգտագործում նրա ընտանիքի կապերը հսկայական հարստություն դիզելու համար[3]։ Անարգ, անհնազանդ, սեփական իդեալներին դավաճանող Արտեմիո Կրուզը ներկայացնում է Մեքսիկայի վերջին պատմության պարադոքսները, նրա քաղաքական համակարգը, միջին և բարձր իշխող դասերի սովորությունները[4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ինքնադիտողական է, քանի որ հերոսը գտնվում է ներհայեցողության մեջ, և միևնույն ժամանակ՝ հետադարձ հայեցողության մեջ, քանի որ գլխավոր հերոսը կարող է միայն հետ նայել, նրան միայն մահն է սպասում[2]։

Հեղինակը պատմվածքը բաժանել է առանձին դրվագների՝ ըստ տարիների և գլուխների բուռն հաջորդականությամբ, որտեղ ամենահեռավոր ամսաթիվը՝ Քրուզի ծննդյան օրը, վերջինն է վեպի մեջ[2]։ Պատմությունը հերթականությամբ ներկայացվում է առաջին, երրորդ և երկրորդ դեմքով. առաջին դեմքին համապատասխանում է Արտեմիոյի հոգեվարքի ժամանակը, երրորդ դեմքով հերոսը հիշում է անցյալի իրադարձությունները, իսկ երկրորդ դեմքով Արտեմիո Կրուզը դիմում է ինքն իրեն իր իսկական անձի անունից՝ դատապարտելով սեփական կյանքը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.washingtonpost.com/entertainment/books/carlos-fuentes-mexican-novelist-dies-at-83/2012/05/15/gIQAx7dxRU_story.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Магический реализм латиноамериканского романа». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  3. Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2012 թ․ հունիսի 15). «Mexican Novel 'Death Of Artemio Cruz' Set For Film». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  4. Carlos Fuentes (2009). The death of Artemio Cruz. Internet Archive. Farrar, Straus Giroux. ISBN 978-0-374-53180-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]