Jump to content

Բալերի անունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալերի անունները
Ժանրդրամա
ՌեժիսորԲրանկո Շմիդտ
ԴերակատարներՆադա Ջուրևսկա

Բալերի անունները (խորվաթերեն՝ Imena višnje, անգլ.՝ Ungiven), ռեժիսոր Բրանկո Շմիդտի 2015 թվականին նկարահանած ֆիլմը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, որից հետո ֆիլմը ցուցադրվել է Պուլայի, Վուկովարի, Հաագայի, Հելսինկիի, Բրյուսելի կինոփառատոներում։

2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[1] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է պատերազմի պատճառով ավերված գյուղում մենության մեջ ապրող տարեց զույգի մասին։ Ծերունին տեսնում է՝ ինչպես է կնոջ կյանքն օր-օրի ավերվում։ Նրան օգնելու փոխարեն ծերունին ավելի կոպիտ, երբեմն էլ դաժան է վարվում նրա հետ։ Սակայն գիտակցումը, որ ինչ-որ բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նադա Ջուրևսկա
  • Իվո Գրեգորևիչ
  • Գորան Բոգդան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ, 2016
  • Լավագույն սցենար և մոնտաժ, Պուլայի կինոփառատոն
  • Էկումենիկ ժյուրիի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Բալերի անունները» ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  2. «13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ և մրցանակներ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Ungiven wins at Golden Apricot Festival in Yerevan». Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]