Բանդար Թորքաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բանդար Թորքաման
պարս.՝ بندرتركمن
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԳոլեսթան
ՇահրեստանԹորքաման
ԲԾՄ−22 մետր
Բնակչություն53 970 մարդ (2016)
Բանդար Թորքաման (Իրան)##
Բանդար Թորքաման (Իրան)

Բանդար Թորքաման (պարս.՝ بندرتركمن), նավահանգստային քաղաք Իրանի հյուսիսում, Գոլեսթան օսթանում, Թորքաման շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 53 970 մարդ (2016

Քաղաքը գտնվում է Գոլեսթան օսթանի արևմտյան մասում` վարչական կենտրոն Գորգանից մոտ 26 կմ արևմուտք, Կասպից ծովի հարավարևելյան մասում գտնվող Գորգանի ծոցի ափին։

Մինչև իսլամական հեղափոխությունը կրել է Բանդար Շահ անունը։ XX դարի առաջին կեսին հանդիսացել է կարևոր նավահանգիստ, սակայն աստիճանաբար կորցրել է նշանակությունը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 53 970 մարդ, որոնք կազմում էին 14 512 տնտեսություն[1]։ Գոնբադե Քաբուսը Գոլեսթան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Գորգանից և Գոնբադե Քաբուսից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 8 284[3] 13 081[4] 34 635[5] 38 782[5] 45 045[6] 48 736[7] 53 970[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 29-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  2. «IRAN: Golestan» (անգլերեն).
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդար Թորքաման» հոդվածին։