Jump to content

Բասկետբոլի փառքի սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ (անգլ.՝ Naismith Memorial Basketball Hall of Fame), բասկետբոլի հայրենիք Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գտնվող համալիր։ Իր անվանումը ստացել է ի պատիվ բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի։

Սրահը ստեղծված է եղել 1959 թվականին, հանրության համար բացվել է 1968 թվականի փետրվարի 17-ին։ Փառքի սրահի անդամ կարող են հռչակվել բասկետբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մարզիկներ, մարզիչներ, ֆունկցիոներներ և այլ անձինք։ Ի տարբերություն ամերիկյան այլ Փառքի սրահների, օրինակ ամերիկյան ֆուտբոլի և բեյսբոլի սրահների, բասկետբոլային սրահի անդամ կարող են դառնալ ոչ միայն ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստները, այլ նաև սիրահարները և այլերկրացիները։ Փառքի սրահում կարող են կանայք ներկայացված լինել նաև (օրինակ, կանանց բասկետբոլի ստեղծող Սենդա Բերենսոնը1992 թվականի մայիսի 11-ին Փառքի սրահի անդամ է հռչակվել նաև խորհրդային պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Սերգեյ Բելովը։ Բացի առանձին անձանցից՝ Փառքի սրահ են ընդունված նաև վեց թիմ[1]։ 1985 թվականին Փառքի սրահը տեղափոխվել է Կոնեկտիկուտ գետի արևելյան ափ, իսկ 2002 թվականի սեպտեմբերի 28-ին Փառքի սրահը տեղափոխվել է իր պատմության մեջ երրորդ շենքը։ 7400 մ² տարածքով համալիրը արժեցել է 45 ԱՄՆ դոլար։

Փառքի սրահի նոր անդամների ծիսակատարությունը ամենամյա բնույթ ունի, չնայած այն փաստին, որ 1968 և 2007 թվականներին սրահ ոչ ոք չի ընդունվել[2]։ 2011 թվականի դրությամբ փառքի սրահում կա 305 մարդ (այդ թվում նաև Ջոն Վուդենը, Լեննի Ուիլքենսը, Բիլ Շերմանը ընդունվել են երկու անգամ. որպես խաղացողներ և մարզիչներ) և 8 թիմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Naismith Memorial Basketball Hall of Fame announces seven members of the class of 2007». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  2. «Year By Year Enshrinees into the Naismith Memorial Basketball Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասկետբոլի փառքի սրահ» հոդվածին։