Jump to content

Բացարձակ կրոնապետական միապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացարձակ կրոնապետական միապետություն կամ բացարձակ թեոկրատական միապետություն, կառավարման ձև, որտեղ պետության գլուխը կրոնն է։ Պետության ղեկավարը եկեղեցու ղեկավարն է, ով ունի անսահման իշխանություն։ Ներկայումս այսպիսի կառավարման ձև կա երեք երկրներում՝ Վատիկան քաղաք-պետություն, Սաուդյան Արաբիայի թագավորություն, Բրունեյի սուլթանություն։